Երիտասարդ հունահռոմեականները մեկ բրոնզե մեդալով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից
Սպորտ
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներն ավարտեցին իրենց ելույթները Ռումինիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Հունիսի 22-ին մրցագորգ դուրս եկած 4 հայ ըմբիշից միայն 55 կգ քաշային Արարատ Մանուչարյանը հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճելու, սակայն 1:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանին:
Այսպիսով՝ հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 1 բրոնզե մեդալով, որը նվաճել էր 60 կգ քաշային Գևորգ Խումարյանը:
Ազատ ոճային ըմբիշները իրենց մրցելույթները կսկսեն հունիսի 25-ից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու