Correio da Manhã-ն Ռոնալդուից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել (տեսանյութ)
Սպորտ
Correio da Manhã պարբերականը Կրիշտիանու Ռոնալդուից պահանջում է ներողություն խնդրել իր աշխատակցից` վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Նույն պահանջը պարբերականը ներկայացրել է նաև Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային (FPF):
Correio da Manhã TV-ի հասարակության հետ կապերի տնօրեն Կարլուշ Ռոդրիգեշը սրա հետ կապված ասել է.
«Սա շատ լուրջ է և վիրավորանք է ողջ ազգին: Կարծում ենք, որ Ռոնալդուի և FPF կողմից նվազագույնը արժանի ենք պաշտոնական ներողության: Որպես հավաքականի ավագ՝ Ռոնալդուն ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարի»:
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը բարկացել էր և լիճն էրնետել լրագրողի խոսափողը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու