Մենք չենք հանձնվելու. Ռայոլան Մխիթարյանի տեղափոխության բանակցությունների ժամանակ աթոռ է նետել
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի նյարդերը տեղի են տվել այն բանի պատճառով, որ դորտմուդյան թիմը թույլ չի տալիս կիսապաշտպանին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը՝ բանակցությունների ժամանակ Ռայոլան նետել է աթոռը:
«Մխիթարյանը այնպիսի մարդ չէ, որ կոնֆլիկտ ստեղծի, նա դա թողնում է ինձ: Մենք չենք հանձնվելու»,- նշել է Ռայոլան:
Հիշեցնենք, որ դրտմունդյան թիմը համաձայնության չի գալիս Մխիթարյանի տեղափոխության հարցի շուրջ` ցանկանալով ֆուտբոլիստին պահել թիմում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու