«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Ռադիկ Մարտիրոսյանն՝ ապագա նախագահ…

Վերլուծական

Հայաստանում շուտով ընտրություններ են: Ընտրություններն այս, սակայն, ոչ թե քաղաքական են լինելու, այլ վերաբերելու են գիտությանը. ինչպես հայտնի է, հունիսի 27-29-ը նախատեսվում է հրավիրվել ԳԱԱ ընդհանուր ժողով ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների և նախագահության անդամների ընտրություններ անցկացնելու համար:

Ու չնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարվել այն մասին, որ ԳԱԱ ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն ներկայիս նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն է լինելու, բայց արդեն իսկ ակնհայտ է՝ հենց նա է  հիմնական ֆավորիտն առաջիկա ընտրություններում: Այն, որ ներկայումս Հայաստանում գիտության վիճակն ամենևին էլ լավագույններից չէ ոչ միայն համաշխարհային մասշտաբներով, այլև՝ տարածաշրջանային, փաստ է:

Այս անկումային իրավիճակը, թերևս, գալիս է անկախության առաջին տարիներից, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես ողջ հետխորհրդային տարածքում, այնպես էլ Հայաստանում գիտությունը սկսեց այնպիսի տեմպերով անկում ապրել, որ թվում էր՝ շուտով դրա հետքն իսկ չի մնա մեր իրականության մեջ: Անցնում էին տարիներ, բայց գիտությունը կրկին ոտքի չէր կանգնում. գիտնականների աշխատավարձերը ցածր էին, չկար համապատասխան միջավայր, գիտնական լինելը մի տեսակ մոդայիկ չէր այլևս:

Որքան էլ կարող է ցավալի հնչել, բայց այս 25 տարվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց վերակենդանացնել հայաստանյան երբեմնի ծաղկուն գիտությունն, ու այն դնել զարգացման ուղու վրա, ինչի բացասական հետևանքները ներկայումս զգալի են ինչպես գիտության ու կրթության ոլորտում, այնպես էլ տնտեսությունում: Այն, որ ցանկացած նոր բան ստեղծելիս կամ եղածը նորի հիմքի վրա զարգացնելիս նորովի մտածող, ճիշտ արժեհամակարգ կրող թարմ ուժեր են հարկավոր, անհերքելի ճշմարտություն է:

Հայաստանում, սակայն, ստացվեց այնպես, որ այդպես էլ մինչև վերջ չարժևորվեց նոր, երիտասարդ սերունդն, ու ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ նույն գիտության մեջ, որպես հիմնական դերակատարներ շարունակեցին հանդես գալ ավագները, ինչը հանգեցրեց լճացման ու նույնիսկ համակարգային աստիճանական քայքայման. ՀՀ ԳԱԱ-ում տիրող ներկայիս անբարեհույս վիճակն ասվածի լավագույն ապացույցն է:

Ինչպես և սպասելի էր, Մարտիրոսյանի հավանական վերընտրման դեմ սկսել են հանդես գալ նրա իսկ կոլեգաները, որոնք շարունակ պնդում են, թե այդ մարդու վերընտրման դեպքում Հայատանի գիտության վերջնական կործանումը դառնալու է անխուսափելի. Մարտիրոսյանի կառավարման նախորդ տարիները հայաստանյան գիտության համար ամենևին էլ ծաղկման ու բարգավաճման տարիներ չեն եղել, ու ոլորտում ծաղկել ու շարունակում է փթթել կոռուպցիան, գիտական կոչումների առուծախը, մի շարք գիտական ուղղություններ հայտնվել են անելանելի վիճակում:

Համաձայնե՛ք, որ Հայաստանյան գիտությանն անաչառ հայացք գցելիս համոզվում ես՝ նմանատիպ պնդումները ոչ թե մարտիրոսյանի անձի դեմ ուղղված որոշ գիտնականների կողմից ձեռնարկած դեմարշ է,այլ տխուր իրականությունից բխած ճիչ, որն անտեսելու դեպքում՝ ստիպված ենք լինելու ևս 5 տարի հանդուրժել այն անկումային վիճակը, որ բնորոշ է դարձել մարտիրոսյանական ժամանակաշրջանին:

Բնական է, որ ցանկացած մեկի մոտ այսքանից հետո մի շատ բնական հարց կարող է առաջ գալ. եթե ամեն բան այդքան վատ է, իսկ Մարտիրոսյանն էլ իրեն չի արդարացրել, ո՞րն է իմաստը՝ կրկին առաջադրելու նրա թեկնածությունը նույն պաշտոնին:

Պատասխանը շատ պարզ է՝ Մարտիրոսյանը վաղուց դարձել է Հայաստանում իշխող այն արատավոր համակարգի մի մասնիկը, որն էլ, խոշոր հաշվով, պատճառն է դառնում մեր երկրի անկման: Հետևաբար՝ իշխանությունները չեն կարող ավելի համապատասխան մեկին գտնել, քան հենց նա է, ինչն էլ, անկասկած, դառնալու է նրա առաջիկա հաջողության հիմնական գրավականը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
Ամենադիտված