Արթուր Շախպազյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և Ռաֆայել Հակոբյանի հետ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
Սպորտ
Հունգարիայի Կապոսվար քաղաքում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 46 կգ քաշային Արթուր Շախպազյանն ու 48 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ: Շախպազյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին, իսկ Հակոբյանն առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտություն են կրել: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու