«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Հովիկ Աբրահամյանի պլան «Բ»-ն

Վերլուծական

Այն, որ մեր երկրի բոլոր դժբախտությունների մի ահռելի մասը սկիզբ է առնում ու իր շարունակությունը ստանում բացառապես Հայաստանում հարկային դաշտի աղաղակող թերությունների, ոլորտին առնչվող ու օր առաջ իրենց լուծմանը սպասող պրոբլեմների բացիթողի վիճակում գտնվելու հետևանքով, առանձնապես նորություն չէ. Հայաստանում օրեցօր թափ հավաքող արտագաղթը, խորացող աղքատությունը, փակվող ձեռնարկություններն ասվածի վառ ապացույցն են:

Պարզվում է՝ միայն 2015 թվականի ընթացքում մեր երկրում իրենց գործունեությունը դադարեցրել են 10029 ձեռնարկություն, իսկ դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հատկապես վերջին շրջանում սկսել է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Ակնհայտ է՝ բոլոր վերոհիշյալ խնդիրներն անմիջականորեն կապված են հարկային դաշտի անկատարելության հետ, իսկ նոր Հարկային օրենսգիօրքն էլ միայն խորացնելու է այն ամեն բացասականը, որ կա մեր երկրում:

Պարզվում է, սակայն, մեր երկրի Կառավարությունը, հակառակ բացասական սպասումներին ու անհույս թվացող իրավիճակին, վերջապես «գտել» է բյուջե լցնելու՝ երկար սպասված բանաձևն ու ձեռնամուխ է եղել պետական կառույցներից թվով 383 ավտոմեքենա հետ վերցնելուն ու դրանք Պետական գույքի կառավարման վարչությանը ամրացնելուն' հետագայում դրանք վաճառելու նպատակով:

Փաստորեն աբրահամյանական միջոցառումների թագն ու պսակը դարձած պետական մեքենաների կրճատումների բուն պատճառն այլևս հայտնի է. ոչ միայն «հարամ անել» չինովնիկների շքեղ կյանքն ու ստիպել նրանց նյարդայնանալ,այլև լրացնել տասնամյակների այն բացը, որի պատճառով երկիրը հայտնվել է կործանման եզրին: Լա՛վ, ենթադրենք՝ այդ 383-ն էլ վաճառեցին ու գումարը մուտքագրեցին բյուջե, ի՞նչ է դրանից փոխվելու: Արտագաղթածնե՞րն են հետ դառնալու, թե՞ կրճատված տասնյակհազարավոր ձեռնարկություններն են երկրորդ շնչառություն ստանալու՝ առաջացնելով աշխատատեղերի ավելցուկ: Պարզ է, չէ՞, որ հոգեվարքի մեջ գտնվող մարդուն բնորոշ այս քայլերը ոչ մի էական ազդցություն չեն կարող թողնել ո՛չ բյուջեի վրա, ո՛չ էլ՝ հասարակ մարդկանց:

Բնակչության զբաղվածությանը վերաբերող հարցերի լուծման համար քաղաքակիրթ աշխարհը վաղուց մշակել ու կյանքի է կոչում մի շատ պարզ ու հետաքրքրիր բանաձև. պետությունը պարզապես փորձում է չխանգարել այն մարդուն, ով ցանկանում է ինքնադրսևորվել, ինքնառեալիզացվել ու գործ սկսել սեփական հայրենիքում, այնտեղ հարկայինից չեն գալիս ու մարդկանց «բկներին չեն չոքում», այլ թողնում են, որպեսզի պտուղն հասունանա, ու միայն դրանից հետո են մոտենում ծառին:

Իսկ ինչո՞վ են զբաղված կառավարությունում. մեքենաների առուծախով, այն մեքենաների, որոնց առկայությունն իսկ նոնսենս է. ո՞վ էր տեսել՝ չքավոր երկրում այդքան մեծ թվով պետական մեքենաների առկայություն:Լա՛վ, թուրքն էր ու պատերազմ չէր անում, հետաքրքիր է, այդպես էլ ուշքի չէի՞ն գալու, չէի՞ն հասկանալու, որ այս տեմպերով շարունակելու դեպքում կործանումն անխուսափելի է դառնալու, չէի՞ն մտածում, որ մարդկանց ապօրինաբար զրկելով Հայաստանում աշխատանքային գործունեութուն ծավալելուց՝ սասանում են երկրի հիմքն ու ուրախացնում թշնամուն…

Համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում, թերևս, ավելորդ լավատեսություն կլիներ, եթե կարծեինք, թե առաջիկա տարիներին Հայաստանում կարող են գործարկվել գործարաններ, բացվել խոշոր արտադրություններ. ժամանակակից աշխարհում բնակչության զբաղվածության խնդիրը լուծվում է մարդկանց անհատ ձեռներեցությամբ զբաղվելուն նպաստելով, պատշաճ հարկային դաշտ ապահովելով, այլ ոչ թե եղածն էլ քանդելով ու այնպիսի օրենքներ ընդունելով, որ մարդ չի կարողանում հասկանալ՝ սրանք միտումնավո՞ր են երկիրը կործանում, թե՞ պատահաբար…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
Ամենադիտված