Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան կորակազրկվի մեկ տարով, Ադրբեջանը զրկվեց օլիմպիական երկու ուղեգրից
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան կորակազրկվի մեկ տարով` մարզիկների կողմից հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար: Արդյունքում Ռուսաստանի ծանրամարտի հավաքականը չի կարողանա մասնակցել Օլմիպիական խաղերին:
Նման որոշում կայացվել է Թբիլիսիում տեղի ունեցած IWF-ի (ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) նիստի ժամանակ: Բացի Ռուսաստանից մեկ տարով կհեռացվեն նաև Ղազախստանի և Բելառուսի ֆեդերացիաները:
Նշենք, որ Ադրբեջանը նույնպես զրկվել է օլիմպիական երկու ուղեգրից` հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու