Երեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներում Սպիտակ տունը հայտարարել է Իրանի հետ երկխոսության առաջընթացի մասին Սենատոր Շիֆի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հազարավոր օտարաղբյուր փաստեր հաստատում են Հայոց Ցեղասպանության օբյեկտիվ իրողությունը. Արա Քեթիպյան (տեսանյութ) Արցախի մշակութային ցեղասպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում․ԱՄՆ-Ը թերագնահատել է Իրանին,հարվածներ պլանավորելիս (տեսանյութ) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դրոշ այրելը բողոքի արտահայտման ընդունված ձև է. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Մինչև ե՞րբ է շարունակվելու ձեր և Քոչարյանի միջև հակամարտությունը. Հարց Սերժ Սարգսյանին (տեսանյութ) Իսպանիայում շոկ․ ռազմական մեքենան ընկել է ուղղաթիռից (տեսանյութ) 

Հռոմի Պապի այցելությունից հետո հակամարտության գոտում իրավիճակը կարող է սրվել. պատրաստ լինենք

Վերլուծական

Մինչ այժմ Ադրբեջանը կաշկանդված էր Վիեննայի հանդիպմամբ և այնտեղ կայացած պայմանավորվածություններով, իր մոտ միջազգային խոշոր ավտոմրցաշարի' «Ֆորմուլա 1»-ի նախապատրաստմամբ և անցկացմամբ, ապա Սանկտ Պետերբուրգի բանակցությունները նախապատրաստող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերով և տվյալ բանակցություններով, որոնցից գուցե ինչ-որ ակնկալություն ուներ, որոնք, դատելով ամենից, չեն արդարացել: Հիմա էլ համաշխարհային նշանակության այնպիսի խոշոր գործիչ է գալիս Հայաստան, ինչպիսին Հռոմի Պապն է, այսինքն' Ալիևը հիմար չէ, որ այս ընթացքում ուժի դիմի, քանի որ շատ լավ հասկանում է, թե այդ դեպքում ինչպիսին կլինի համաշխարհային հանրության վերաբերմունքն իր ղեկավարած երկրի և անձամբ իր նկատմամբ:

Հռոմի Պապի' Հայաստան կատարելիք այցելությունից հետո (նա Հայաստանում է լինելու հունիսի 24-26-ը) ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, թշնամու հետ Հայաստանի սահմաններում իրավիճակը վերստին կարող է լարվել: Համենայն դեպս, պետք է շտապել բոլոր առումներով պատրաստ լինել իրադարձությունների այդպիսի զարգացմանը' այն իրողության հստակ գիտակցմամբ, որ պատրաստ լինելու համար մենք շատ քիչ ժամանակ ունենք:

Ադրբեջանը, կարծում եմ, արդեն հասկացնում է իր մտադրությունների մասին… Ի դեպ, դեռ մայիսի 23-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն ցանկանում է հրաժարվել մայիսի 16-ին Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածություններից:

Արդեն իսկ համապատասխան փաստերով հիմնավորել ենք (http://lurer.com/?p=226189&l=am ), որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում, թերևս նաև դրան նախորդած Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան, Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպումների ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակն ավելացնելու հարցերից բացի, քննարկվել են նաև ԼՂՀ հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր, կարգավորման առանցքային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում:

Այնուամենայնիվ, այսօր արդեն իսկ պարզ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, չնայած ՌԴ նախագահի միջնորդական ջանքերին, ԼՂՀ հակամարտության քաղաքական կարգավորման առանցքային հարցերից (ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչում, տարածքային ամբողջականության ճանաչում և հարգում, ուժի չկիրառում) վիճահարույցները հանդիսացող առաջին երկուսի վերաբերյալ որևէ համաձայնության չեն հանգել, նրանց միջև որևէ պայմանավորվածություն չի կայացել, առավել ևս' չի ստորագրվել որևէ փաստաթուղթ: Ինչ վերաբերվում է ուժի չկիրառմանը, ապա Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հետ իրենց համատեղ հայտարարության մեջ ընդամենը վերահաստատել են Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները' ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:

Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, բնականաբար, համաձայնության չեն եկել նաև այն հարցի շուրջ, թե հիմնախնդրի լուծումը փաթեթայի՞ն, թե փուլային տարբերակով պետք է լինի, քանի որ կողմերի միջև այս առումով կա սկզբունքային տարաձայնություն: Հայաստանը քանիցս պնդել է հիմնախնդրի փաթեթային լուծման անհրաժեշտությունը, Ադրբեջանը' հակառակը' փաթեթային, այսինքն' նախ տարածքները վերադարձրեք, հետո կքննարկենք Ղարաբաղում ինքնորոշման հանրաքվեի անցկացման հարցը: Հայաստանի և Արցախի ղեկավարները հիմնախնդրի քաղաքական կարգավորման փուլային տարբերակին էլ դեմ չեն, բայց մի պայմանով' Ադրբեջանն առաջին փուլում պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, իսկ մնացած հարցերը քննարկվելու են միայն դրանից հետո: Հայաստանի ղեկավարությունը հավանաբար վստահ է, որ Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնելու, հետևաբար իր և Արցախի համար չի առաջանալու մնացած հարցերը քննարկելու, մասնավորապես' ազատագրված շրջաններից 5-ը Ադրբեջանին հանձնելու խնդիր (ի դեպ, Ադրբեջանը նույնիսկ դրան էլ համաձայն չէ, պահանջում է նաև քաշաթաղն ու Քարվաճառը վերադարձնել):

Ոմանք կարող են տարակուսել' ինչպե՞ս եք գրում, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերի (ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում) շուրջ որևէ համաձայնության չեն հանգել, երբ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ շատ պարզ գրված է.
«Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»:

Կարող են նաև հարցնել' մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելը համաձայնության հանգել չէ՞… Նախ, կարծում եմ, ոչ, որովհետև փոխըմբռնման հասնելը միմյանց տեսակետները, դիրքորոշումները, վիճակը հասկանալը կամ ըմբռնելն է, ոչ թե դրանց համաձայնելը: Բայց եթե նույնիսկ ընդունենք, թե դա մի շարք հարցերի կապակցությամբ համաձայնության հանգելն է, ապա այդ դեպքում պետք է նկատի ունենանք' մի շարք հարցերի… Հիշյալ հայտարարության մեջ չի նշված, թե պետությունների ղեկավարները փաստել են մի շարք առանցքային հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը: Մի շարք հարցերը կարող են բոլորովին տարբեր բաներ լինել առանցքային հարցերից: Օրինակ, փոխըմբռնումը, որին հասել են, կարող է վերաբերվել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացմանը և այլ հարցերի, որոնք դեռ ԼՂՀ հակամարտության կարգավորման առանցքային հարցեր չեն:
Այնուամենայնիվ, Ադրբեջանն արդեն սկսել է շահարկել սանկտպետերբուրգյան հանդիպումը, ընդ որում, ոչ միայն ներքին լսարանի պահանջմունքը բավարարելու, սեփական հանրությանը խաբելու, այլև կասկածի որդը մեր հասարակության մեջ մտցնելու, ՀՀ-ում և Արցախում ներքին խլրտումներ առաջացնելու, ժողովրդին ղեկավարության դեմ տրամադրելու համար: Ահավասիկ դրա վառ օրինակը…
Ինչպես արդեն հայտնի է, երեկ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը մեկնաբանելով սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքները, ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել ԼՂ հակամարտության փուլային կարգավորման շուրջ: «Պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերն այդ ուղղությամբ եկել են համաձայնության»,- ըստ ադրբեջանական աղբյուրների, ասել է Մամեդովը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էղվարդ Նալբանդյանն «Արմենպրես»-ին երեկ տված հարցազրույցում արձագանքելով Մամեդովի հիշյալ մեկնաբանությանը, հերքել է այն' ասելով, որ «Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», Այն, որ Մամեդովը սանկտպետերբուրգյան հանդիպման առնչությամբ միտումնավոր հանդես է եկել կեղծ տեղեկատվությամբ, դժվար չէ հասկանալ, եթե նույնիսկ չլիներ ՀՀ արտգործնախարարի այս հավաստումը, որին ոմանք գուցե չհավատան: Մի պահ ենթադրենք, թե Մամեդովի ասածն իսկապես ճիշտ է, այսինքն' կողմերը Սանկտ Պետերբուրգում եկել են համաձայնության, որ նախ պետք է Ադրբեջանին հանձնվեն 5 շրջանները, ապա պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Պարզ չէ, որ այդ դեպքում Իլհամ Ալիևն իր կամ Ադրբեջանի համար այդ գլխավոր խնդիրը լուծված համարելով, կհամաձայներ հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, մոնիտորինգի համար հսկիչ սարքերի տեղադրմանը, մինչդեռ փաստն այն է, որ նա դրան չի համաձայնել, չնայած նշված նպատակին հասնելու Սերժ Սարգսյանի, թերևս նաև Վլադիմիր Պուտինի ձգտմանը: Իսկ չի համաձայնել այն պարզ պատճառով, որ իր համար խնդիրը մնում է դեռ չլուծված, հետևաբար ինքը մտադիր է շարունակել հրադադարի ռեժիմի խախտումը' խուսափելով Ադրբեջանի նախահարձակ լինելու արձանագրումից և միջազգային պատժամիջոցներից:

Եթե Մամեդովի ասածն իսկապես ճիշտ լիներ, ապա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սանկտ Պետերբուրգից հետո, այսինքն' Ադրբեջանի համար այդպիսի մեծ հաջողություն (տարածքների հանձնմանը հայկական կողմի համաձայնություն) արձանագրելուց հետո, թշնամին դժվար թե տեղ-տեղ խախտեր հրադադարի պահպանման ռեժիմը: Բանակցությունների հենց հաջորդ օրը' հունիսի 21-ի, լույս 22-ի գիշերը, Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղություններում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից' կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ: Մեկ օր անց' հունիսի 22-ի, լույս 23-ի գիշերը, հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից' արևելյան ուղղությամբ կիրառելով նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ: Կամ' պատահակա՞ն է արդյոք, որ Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց գրեթե անմիջապես հետո Սերժ Սարգսյանը շտապել է Արցախ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և, ինչն ավելի ուշագրավ է, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ այցելել է սահմանագծի մի շարք հատվածներ, դիրքերում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, տիրող իրավիճակին, նաև' զինվորների բարոյահոգեբանական վիճակին, տեղում հրահանգներ տվել սպայական անձնակազմին, ապա հայկական երկու պետությունների ղեկավարները Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ: Հինգ շրջան Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ համաձայնություն տալու պարագայում ՀՀ նախագահը դժվար թե այդպես վարվեր: Մի՞ թե այս ամենը չի հուշում, որ պաշտոնական Բաքվի ակնկալությունները Սանկտ Պետերբուրգի բանակցություններից չեն արդարացել (ի դեպ, պաշտոնական Երևանի ակնկալություններն արդարացել են խիստ մասամբ), ինչը ՀՀ ղեկավարությունը հստակ գիտակցում է: Ավելին. մի՞ թե այս ամենը չի հուշում, որ Ադրբեջանը պատրաստվում է Հռոմի Պապի այցելությունից հետո վերադառնալ այն վիճակին, որը կար մինչ ապրիլի 1-ը, այսինքն' ուժի կիրառման, հրադադարի ռեժիմի մեծամասշտաբ խախտման, ռազմական սադրանքների ու, թերևս, 2-3 ամսից նաև պատերազմի: Պատրաստ լինենք:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցում փորձել են նռնակ պայթեցնել. գտել են երիտասարդի մարմինը Ուիթքոֆը և Քուշները մեկնում են Պակիստան՝ բանակցությունների․ Սպիտակ տունԿիրակի օրը Կարմիր Ավետարանը կբերվի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, կմատուցվի Սուրբ Պատարագ Երեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներում Սպիտակ տունը հայտարարել է Իրանի հետ երկխոսության առաջընթացի մասին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոսել է ՆԱՏՕ-ի ներսում լարվածության մասինԻրանի դեսպան. Պակիստանը նոր առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարBloomberg. Թրամփի հռետորաբանությունը Թեհրանին հեռացնում է Վաշինգտոնի հետ բանակցություններիցՍենատոր Շիֆի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Ինչ են կարծում ամերիկացիները Իրանում ռազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ․ հարցումԲրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին Իտալիայում բռնագրավվել են դինոզավրերի ճանկեր և ամոնիտներ պարունակող անօրինական ծանրոցներԱրաղչին կարող է ապրիլի 24-ին ժամանել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու Նեթանյահուն բուժել է քաղցկեղը, որը հայտնաբերվել է վաղ փուլումՀարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան Չինաստանը մշակում է տիեզերանավերի նոր սերունդ՝ դեպի Լուսին թռիչքների համարՉինաստանը գործարկել է արբանյակային ինտերնետի փորձարկման հարթակԵրբ մարդիկ կկարողանան ապրել Լուսնի վրա․ կանխատեսումՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱրցախի զինանշանի հեղինակ, նկարիչ և քանդակագործ՝ Լավրենտ Ղալայանը Ծիծեռնակաբերդում Հիշել՝ նշանակում է պահպանել ինքնությունը. Պլեխանովի անվ․ ՌՏՀՀազարավոր օտարաղբյուր փաստեր հաստատում են Հայոց Ցեղասպանության օբյեկտիվ իրողությունը. Արա Քեթիպյան (տեսանյութ) Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոնՌուսաստանը խոստացել է կոշտ պատասխան ԵՄ նոր պատժամիջոցներինԱրցախի մշակութային ցեղասպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում․ԱՄՆ-Ը թերագնահատել է Իրանին,հարվածներ պլանավորելիս (տեսանյութ) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևով Ռուսաստանում նշել են ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի հնարավոր նպատակըԱխալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Apple-ը կթողարկի կոր էկրանով iPhoneԴրոշ այրելը բողոքի արտահայտման ընդունված ձև է. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոնՄինչև ե՞րբ է շարունակվելու ձեր և Քոչարյանի միջև հակամարտությունը. Հարց Սերժ Սարգսյանին (տեսանյութ) Իսպանիայում շոկ․ ռազմական մեքենան ընկել է ուղղաթիռից (տեսանյութ) CNN-ը հաղորդել է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը Մենք հիշում ենք ... Հենրիխ Մխիթարյան Ազգային անվտանգության խնդիր է մեր պատմությունը և հիշողությունը խեղաթյուրելը, կեղծելը. Քեթիպյան (տեսանյութ) «Ոխերիմ ընկերներ» արտահայտությունը վերաբերում էր տարբեր մարդկանց․ նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր պիտի անեին այն, ինչը չարեցին․ Սերժ Սարգսյանը՝ իր հայտարարության մասին Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է այցելել Ռուսաստան, Օման և Պակիստան Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԹրամփը ակնարկում է Իրանի հետ բանակցություններում հնարավոր առաջընթացի մասինՄիջազգային արձագանքները Ցեղասպանության առթիվ.Ադրբեջանը դատապարտել է Թուրքիայի դրոշն այրելը (տեսանյութ)Ո՛չ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը. ՀՀ երրորդ նախագահ Սերժ ՍարգսյանԲրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության տարելիցըՖրանսիայի առաջնություն․ Մեկնարկում է 31-րդ տուրը 33-ամյա Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորածԿատարվածից դասեր է պետք քաղել, թույլ չտալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման. ԱԱԾ պահեստազորի սպաներՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցինԱՄՆ բանակի համար պատմական պահ է գրանցվել
Ամենադիտված