Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 

Մեր երկու մարմնամարզիկներն էլ արժանի են մեդալների. Հակոբ Սերոբյան

Սպորտ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ' Հակոբ Սերոբյանն աչքի է ընկնում իր խստապահանջությամբ և կարգապահությամբ: Տպավորություն կարող է ստեղծվել, որ իր սաները վախենում են նրանից, սակայն դեմքի այդ խիստ արտահայտության տակ Սերոբյանը պահում է սրտացավ մարզչի, ծնողի և մարզաձևի սիրահարի իրական կերպարը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Սերոբյանը հիշեց իր և սաների առաջին հանդիպումը, խոսեց բացթողումների և նախապատրաստական փուլերի մասին:

-Պարոն Սերոբյան, Եվրոպայի առաջնությունն արդեն անցյալում է և որքան էլ որ այն աննախադեպ էր իր արդյունքներով, այնուամենայնիվ, աշխատելու և շտկելու շատ բացեր կային: Սկսե՞լ եք սխալնեերը շտկելու վրա աշխատել:

-Դեռ չենք սկսել: Ըստ փորձի՝ մենք 35-45 օր առաջ ենք սկսում ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Օրինակ՝ Հարություն Մերդինյանը թեթև վնասվածքներ ունի, այնպես պետք է անել, որ այդ ծանրաբեռնվածությունը նրան ավելի չվնասի, և քայլ առ քայլ գանք վերջնական մարզավիճակին: Մեր նախապատրաստական, վերջնական փուլը կսկսվի հուլիսի 19-ից հենց Բրազիլիայում: Աշխատելու շատ տեղ ունենք:

-Գրանցած փայլուն արդյունքից հետո թիմի տրամադրվածության մեջ փոփոխություն կա՞:

-Ոչ միայն թիմի, այլև ամբողջ դահլիճի մոտ մեծ ոգևորվածություն կա: Այնպես չէ, որ հայ մարմնամարզիկները վերջին տարիներին ոչ մի արդյունք չէին գրանցել: Նույն Մերդինյանը Եվրոպայի առաջնությունների տարբեր հարկի մեդալներ ուներ: Մամուլի ուշադրությունն է մեծացել, սկսել են լուսաբանել, իսկ ժողովուրդն էլ կարդում և տեսնում է, որ մարմնամարզությունը Հայաստանում մեռած մարզաձև չէ: Հաճելի է, որ մարդիկ կողքից մոտենում և շնորհավորում են: Բացի այդ, նրանք զգացին, որ մենակ չեն, որ նրանց կողքին կանգնած են, նրանց գնահատում են:

-Պարոն Սերոբյան, հայկական մարմնամարզությունում երկար ժամանակ բարձր արդյունքներ չկային' նաև հասկանալի պատճառներով՝ մարզադպրոցների պայմանները, մեղմ ասած, նպաստավոր չեն: Ինչպե՞ս եք կարողացել այսքան ժամանակ մոտիվացնել տղաներին և պահել սպորտում:

-Ես միշտ տղաներին ասել եմ՝ եթե հավատաք, համբերեք ու արդյունք ցույց տաք, պայմաններ էլ, պարգևներ էլ, ճանաչում էլ կլինի: Նրանք համբերել ու հավատացել են: Ամենակարևորը՝ սիրում են մարմնամարզությունը: Եթե մենք մեդալ նվաճենք Օլիմպիական խաղերում, վստահ եմ, որ ՀԱՕԿ-ը մեզ կաջակցի: Չի եղել մի դեպք, որ նրանք խոստանան և չանեն: Բայց մենք էլ մեր գործը պիտի անենք:

-Մարմնամարզիկները տարբերվում են բոլորից իրենց կարգապահությամբ և համախմբվածությամբ: Մարզչական աշխատանքներից բացի' դաստիարակչական, մանկավարժական աշխատանքնե՞ր էլ եք տանում:

-Շնորհակալ եմ: Առաջին հերթին դա ենք անում: Եթե կարգապահությունը չլինի, մնացածը չի կարող լինել: Նրանք սովոր են խստությանը և պահանջկոտությանը: Հետո մի բան էլ կա. մարմնամարզիկը չի կարող անգրագետ լինել: Մենք միշտ հետևում ենք նրանց առաջադիմությանը, օրագրերն ենք ստուգում: Առաջնայինը լավ մարդ լինելն է:

-Պարոն Սերոբյան, պատմեք խնդրում եմ մեր օլիմպիականների՝ Արթուր Դավթյանի և Հարություն Մերդինյանի հետ Ձեր առաջին հանդիպման մասին:

-Հարությունը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում է մարզվել: 1998 թվականին իր մրզչի՝ Սոս Սարգսյանի հետ տեղափոխվել է Ազարյանի մարզադպրոց: Նա մանկուց արդեն նժույգթափերի մասնագետ էր: Հիշում եմ՝ 1998-ին Մոսկվայում կայացած դպրոցականների համաշխարհային մրցումներում 6-րդ տեղ էր զբաղեցրել: Հենց այդ ժամանակից էլ պարզ էր, որ Մերդինյանը այդ գործիքի վարպետ է: Հետո եկան բարդ ժամանակներ, անհաջողություններ: Նա լավ արդյունքներ սկսեց գրանցել 2006 թվականից: Լիոնում կայացած աշխարհի Գավաթի խաղարկությունում նա գրավեց 2-րդ տեղը, այնուհետև Թեհրանում դարձավ աշխարհի Գավաթակիր և մինչ օրս նա կայուն արդյունքներ է գրանցում: Արթուր Դավթյանը մեր բակից էր: Փոքր տարիքում այդքան էլ աչքի չէր ընկնում: 4-5 տարի մարզվեց, հետո ընտանքիի հետ տեղափոխվեցին Դոնի Ռոստով: 15 տարեկան էր, երբ նորից վերադարձավ Երևան: Այնտեղ մարզվել էր, սակայն այդքան էլ ուշադրություն չէին դարձրել նրան: Անմշակ ադամանդ էր: Արթուրը թիմի ուրախությունն է: Քանի որ մի բակից ենք, միշտ աչքիս առաջ է, հետևում եմ նրան (ծիծաղում է): Արթուրի արդյունքները միանգամից եղան: Նրա վրա մի փորձ արեցի, որը արդարացրեց իրեն: Այնպիսի մարզումներ էինք անցկացնում, որ նա ցանկացած պահի կարողանար իր լավագույն ելույթները կատարել: Հնարավոր է' մարզումն ավարտեինք, հանդերձարանից կանչեի և ասեի' նորից բոլոր գործիքների վրա կատարում ես վարժություններդ: Փորձն արդարացվեց, իսկ արդյունքները չուշացան:

-Օլիմպիական խաղերում պատասխանատվությունն ու լարվածությունը շատ մեծ են: Ի՞նչ եք ակնկալում Ձեր սաներից Ռիոյում:

-Մարմնամարզությունում ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, անգամ սովորական մրցումներում: Սխալվում են բոլորը՝ սկսած օլիմպիական չեմպիոններից մինչև միջին կարգի մարզիկներ: Տղաները պետք է շարունկեն հավատալ իրենց, չլարվեն և ցույց տան այն, ինչի ընդունակ են: Նրանք երկուսն էլ արժանի են մեդալների:

-Ռիոյի Օլիմպիական խաղերում Դուք դատավոր եք լինելու, թիմը կգլխավորի Սոս Սարգսյանը: Տղաներին չի՞ ընկճի Ձեր՝ հեռու լինելու այդ փաստը:

-Բարդ է լինելու: Սակայն Սոս Սարգսյանը իրենց կողքին է: Մեր մեջ տարբերություն չկա: Երկուսս էլ մարմնամարզությանը «նույն աչքերով ենք նայում»: Միշտ կապի մեջ եմ լինելու նրա հետ: Նա շատ գրագետ մարզիչ է: Տղաներն ապահով ձեռքերում են:

-Պարոն Սերոբյան, նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու մինչև Խաղերը:

-Մեկնելու ենք Թբիլիսի, որտեղից կվերադառնանք հուլիսի 13-ին: Հուլիսի 19-ին կմեկնենք Բրազիլիայի Բլումենաու քաղաք: Այնտեղ կսկսվի մեր հիմնական հավաքը: Գիտեմ, որ մեզ համար շատ լավ պայմաններ են ստեղծված: Օգոստոսի 1-ին կմեկնենք Ռիո դե Ժանեյրո:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են
Ամենադիտված