Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր Ոսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի Պայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանր Armenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր 102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերը Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները Իսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջ Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն 

Հռոմի Պապի ուխտագնացությունը. այցի քաղաքական ենթատեքստերն՝ ըստ միջազգային մամուլի

Արտաքին Քաղաքական

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռն ընդամենը ժամեր անց վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը Հայաստան կատարելիք այս պատմական այցն ուխտագնացություն է անվանել. այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում' Հայաստանում' առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- այս խոսքերով էր Պապը դիմել իր լսարանին՝ սրանով իսկ ցույց տալով, որ Հայաստան կատարելիք այցը սովորական քահանայապետական այց չէ, այլ ուխտագնացություն դեպի մի երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը:

«Կարծում եմ' այս այցելությունը նախևառաջ հիացմունքի արտահայտման ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատև պատմության ընթացքում հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև երկրի հանդեպ ունեցած նվիրվածության արտահայտման քայլ է. այն երկրի, որն առաջինը դարձավ քրիստոնյա: Հռոմի Պապն իր երախտագիտությունը և հարգանքը կարտահայտի այն ժողովրդի հանդեպ, որը ձևավորվել է քրիստոնեական ոգով և կարողացել է պահպանել իր հավատն ու ինքնությունը դարեր շարունակ: Այս այցելությունը նաև շատ կարևոր է սփյուռքի հայերի համար»,- իտալական L aStampa պարբերականի հետ զրույցում նման խոսքերով է Հռոմի Պապի այցը բնութագրել Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում:

Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին, խոսելով այցի մասին, նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաև կիսելու հայերի՝ խաղաղության ձգտումը: Նա տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:

Պապի հայաստանյան այցն արդեն երկար ժամանակ է գտնվում է նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այցի մասին գրում են գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները: Մասնավորապես, իտալական RomeReports-ը նշում է, որ առաջիկա այցի ընթացքում Հռոմի Պապը կխոսի կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման մասին, առաջ կտանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման գաղափարը:

Reuters-ը հայաստանյան այցի մասին նյութը հրապարակել է հետևյալ խորագրով. «Թուրքիային «ցեղասպանություն» եզրույթով բարկացնելուց հետո Հռոմի Պապը կայցելի Հայաստան»:

Բրիտանական The Guardian-ը գրում է. «Հռոմի Պապը կայցելի Ցեղասպանության հուշահամալիր: Ակնկալվում է, որ նա չի կիրառի «ցեղասպանություն» եզրույթը՝ խուսափելու Թուրքիայի և Վատիկանի միջև լարումից»:

Ամերիկյան Wall Street Journal-ը նշում է. «Հռոմի Պապը կայցելի Հայաստանում Ցեղասպանության հուշահամալիր: Պապական եռօրյա այցը կշրջանցի Ադրբեջանը, սակայն սպառնում է հակասել Թուրքիային»:

Բրիտանական Independent-ը ևս իր հոդվածը կենտրոնացրել է այն փաստի վրա, թե արդյոք Հռոմի Սրբազան Քահանայապետը Հայաստանում՝ Ցեղասպանության հուշահամալիրում կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը:

«Հռոմի Պապը եռօրյա այցով կմեկնի Հայաստան՝ սկսելու մի ուղևորություն, որը կփորձարկի Վատիկանի ու Թուրքիայի արդեն իսկ լարված հարաբերությունները»,- գրում է NBC News-ը, որը ևս հետաքրքրվում է՝ արդյոք Պապը կարտաբերի «ցեղասպանությունը» եզրույթը: «Պապի այցը տեղի կունենա պաշտոնապես ի նշան հարգանգի մի երկրի կարգավիճակի, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը»,- գրում է լրատվամիջոցը:

Գերմանական Deutsche Welle-ն ևս լայնածավալ հոդված է պատրաստել Ֆրանցիսկոս Պապի այցի առնչույթամբ, որում նշում է. «Հայաստանը պատրաստվում է Հռոմի Պապի այցին: Նրա այցը լինելու է երկրում վերջին տասնամյակի ամենանշանակալի կրոնական իրադարձությունը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանը
Ամենադիտված