«Առավոտ». Հայաստանում հոգևոր առաջնորդի պահանջարկ կա
Այլ
«Առավոտ»-ը գրում է. «Հայաստանում հոգևոր առաջնորդի պահանջարկ կա: Այնպիսի առաջնորդի, որը երթևեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երևանում օգտագործվում է «տաքսու տակ»:): Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին՝ իր մեքենայից: Որն այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգևոր առաջնորդ՝ Ֆրանցիսկոս Պապի նման, բայց, իհարկե՝ մեր հարազատ եկեղեցու սպասավոր:
Մարդիկ հեշտությամբ են տարբերում՝ երբ է հանրային դեմքն անկեղծ. երբ է կեղծավոր, երբ է նա իսկապես հավատում բարձր հոգևոր արժեքներին, իսկ երբ է ձևեր թափում:
Ի վերջո մարդու դեմքի արտահայտությունից ու հատկապես նրա աչքերից կարելի է հասկանալ՝ ինչի մասին է նա երազում: Ավելի շուտ՝ ինչ տեսակի, ինչ բնույթի են նրա երազանքները՝ մի տեղ «փող կպցնելու» և ավելի ճոխ կյանք վարելո՞ւ, թե՞ իսկապես մարդկանց հոգևոր ու ֆիզիկական տանջանքները թեթևացնելու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ