Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր Ոսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի Պայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանր Armenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր 102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերը Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները Իսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջ Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն 

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից միայն ոսկե մեդալ եմ ակնկալում. Արա Պողոսյան

Սպորտ

Հունիսի 28-ից Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Մինչև 20 տարեկանների ազգային ընտրանին էլ նախապատրաստվում է հուլիսին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Այս օրերին հավաքականները մարզումներ և ստուգողական հանդիպումներ են անցկացնում Երևանում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը խոսեց տարվող աշխատանքների, ակնկալիքների և թիմերի մասին:

-Պարոն Պողոսյան, Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ունի նոր մարզիչ՝ Տիգրան Գյոկչյանը, ինչո՞ւ ֆեդերացիայի ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:

-Տիգրան Գյոկչյանը ծնվել և մեծացել է Հայաստանում: Որպես բասկետբոլիստ կայացել է հենց այստեղ: Այնուհետև տեղափոխվել է Լիբանան, որտեղ դարձել է առաջատար խաղացող և ապա մարզիչ: Մարզել է Լիբանանի տարբեր տարիքի հավաքականները, աշխատել է Լիբանանի ազգային հավաքականում, իսկ այժմ գլխավորում է լիբանանյան հայտնի ակումբներից մեկը: Մեր խնդիրը թիմում շատ հայեր ընդգրկելն է, քանի որ միայն դրա շնորհիվ հայկական բասկետբոլը վերածնունդ կապրի:

-Ի՞նչ խնդիրներ ունի լուծելու Հայաստանի բասկետբոլի հավաքականը:

-Այժմ Հայաստանի ազգային հավաքականն իր առաջ խնդիր ունի դառնալ Փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն: Հենց այդ չեմպիոնությունը կլինի հայկական բասկետբոլի վերածննդի սկիզբը:

-Ինչպե՞ս եք կատարել խաղացողների ընտրությունը:

-Շատ բարդ: Հայ բասկետբոլիստները սփռված են ամբողջ աշխարհով: Սկզբում մենք պարզում էինք, որ տվյալ խաղացողը հայ է, այնուհետև կապվում էինք ծնողների, մարզիչների և գործակալների հետ: Ցավոք ոչ բոլորին կարողացանք ընդգրկել Հայաստանի հավաքականում: Տարբեր պատճառներ կային: Օրինակ՝ Իրանի Իսլամական հանրապետության թիմում կան հայ խաղացողներ, ովքեր, ցավոք, դեռ չեն համալրել հավաքականը, բայց աշխատանքներ են տարվում, այդ ուղղությամբ: Մեր թիմը պետք է օրեցօր ուժեղանա:

-Հավաքականը կարղ էր համալրել միայն մեկ օտարերկրացի. ընտրվեց Բրայան Դանսթոնը, ինչու՞:

-Առաջին հերթին' Դանսթոնը շատ լավ բասկետբոլիստ է: Նա երկու տարի անընդմեջ Եվրոպայում ճանաչվել է լավագույն պաշտպան: Բացի այդ, մեզ համար կարևոր են նաև մարդկային որակները: Դանսթոնը բավականին հայտնի բասկետբոլիստ է, բայց չի տառապում աստղային հիվանդությամբ: Մեծամիտ չէ, շատ բարի է և սիրում է Հայաստանը, հայերին:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից:

-Ինձ կբավարարի միայն ոսկե մեդալը: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, որոնք կբավարարվեն ուրիշ հարկի մեդալներով, բայց դա ինձ չի գոհացնի: Ես վաղուց եմ երազել այս թիմն ունենալու մասին և միայն հաղթանակ եմ ցանկանում:

-Հուլիսից 15-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: Նրանցից ի՞նչ սպասելիքներ կան:

-Բարդ է ասել: Մեր երիտասարդական հավաքականը բավականին ուժեղ խաղացողներ են համալրել, սակայն կանխատեսումներ չեմ ցանկանում անել: Եթե հնգյակ մտնեն՝ կհամարեմ լավ արդյունք:

-Իսկ Մ18 աղջիկների հավաքականից ի՞նչ սպասելիքներ կան:

-Աղջիկները հանդես են գալու C դիվիզիոնում, որը շատ անկանխատեսելի է: Հույս ունեմ, որ առաջին տեղը կգրավեն:

-Պարոն Պողոսյան, հավաքականները համալրած մարզիկները դրսում ապրող հայեր են, ի՞նչ աշխատանքներ են տարվելու երկրի ներսում մարզաձևը մասսայական դարձնելու ուղղությամբ:

-Դա մեր բոլորի ցավն է: Այդ ամենը կախված է ֆինանսների հետ: Հույս ունենք, որ մեր կողքին կկանգնեն հովանավորներ: Մենք չենք կարող պետությունից փող խնդրել կամ պահանջել, քանի որ մեր երկիրը պատերազմի մեջ է: Հույս ունենք երկրի ներսում զարգացնել աշխարհում շատ հայտնի սթրիթ բոլը: Աստիճանաբար պետք է ավելանա բասկետբոլով զբաղվողների թիվը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանը
Ամենադիտված