Ըմբիշ Տիգրան Մնացականյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը կվիճարկի թուրք մարզիկի հետ
Սպորտ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հունիսի 25-ին մրցագորգ էին դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող ազատ ոճային ըմբիշները:
Հայաստանի հավաքականի 4 ներկայացուցիչներից միայն 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշի մրցակիցը թուրք Ֆազի Հուսեյն Էրիլմազն է: Այս մասին տեղեկանցում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու