Տիգրան Մնացականյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով հաղթեց թուրք Ֆազի Հուսեյն Էրիլմազին:
Հունիսի 26-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու