Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գերազանցեց Իրանի թիմին
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում գերազանցեց Իրանի թիմին:
Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Իրանի թիմի հետ: Հայկական թիմն ակնհայտ առավելություն ուներ բոլոր քառորդներում և ի վերջո հաղթեց 98:75 հաշվով:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հունիսի 26-ին մեկնելու է Մոլդովա, որտեղ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկանցում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու