Sky Sports. «Բորուսիան» համաձայնել է Մխիթարյանի տեղափոխությանը. կիսապաշտպանը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխման հարցը վերջնական փուլում է:
Ավելի վաղ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել էր՝ հարցը կկարկգավորվի մինչև նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը` հուլիսի 4-ը:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը՝ դորտմունդիցիները համաձայնել են Մխիթարյանից հրաժարվել 32 մլն եվրոյի դիմաց: Գերմանական կողմը զգուշանում է Մխիթարյանի`մեկ տարի հետո թիմից անվճար հեռանալու տարբերակից: Ֆուտբոլիստը նույնպես դրական պատասխան է տվել:
Կիսապաշտպանը բուժզննում կանցնի անգլիական ակումբում՝ հաջորդ շաբաթ:
Նշենք, որ Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը 31 խաղում դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու