ՈւԵՖԱ-ն տուգանել է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիային
Սպորտ
ՈւԵՖԱ-ն տուգանել է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Եվրո-2016-ում խմբային փուլի՝ Իռլանդիայի դեմ խաղում բելգիացի երկրպագուների ոչ սպորտային արարքների համար: Բելգիացի երկրպագուները Իռլանդիայի հետ խաղում ճայթրուկներ էին նետել խաղադաշտ: Հանդիպումն ավարտվել էր 3-0 հաշվով՝ հօգուտ Բելգիայի:
Տուգանքի չափը կազմում է 5 հազար եվրո: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ փակվել են նաև Ավստրիայի դեմ խաղում պորտուգալացի երկրպագուների հրահրած անկարգություների լսումները: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու