Տեղումները շարունակվում են
Հասարակություն
Հանրապետության տարածքում' հունիսի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-2-ը շրջանների մեծ մասում' գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան' 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 28-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում' հունիսի 28-ին, հուլիսի 1-2-ը' երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վ արագությամբ:
Հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ