ՌԴ ԱԻՆ-ը Երեւան կտեղափոխի ՌԴ-Վրաստան սահմանում գտնվող Հայաստանի 147 քաղաքացու
Հասարակություն
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերը Երեւան կտեղափոխեն Հայաստանի 147 քաղաքացու, որոնք սելավի պատճառով մնացել են Վերին Լարս անցակետում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնը:
Սելավահոսքը սկսել է հունիսի 23-ին Դեւդորակի կիրճում՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղում: Երթեւեկությունը փակվել է: Հաղորդվել է, որ ճանապարհի նորոգումը կտեւի մոտավորապես 20 օր: Հունիսի 28-ի տվյալներով՝ ուղեւորվելու թույլտվությանն էին սպասում 240 ավտոմեքենա:
«Այսօրվանից Ռուսաստանի ԱԻՆ-ը պլանավորում է սկսել Հայաստանի այն քաղաքացիների փոխադրումը, որոնք Վրաստանի տարածքում սելավի պատճառով արգելափակված վիճակում են հայտնվել Ռազմավիրական ճանապարհի Վերին Լարս սահմանային անցակետում: Տեղափոխումը կիրականացվի օդանավերով: Ընդամենը պլանավորվում է Երեւան տեղափոխել 147 մարդու»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ