Մեսսին Արգենտինայի համար Աստծու կողմից տրված պարգև է. նա ամենակարևորն է. Արգենտինայի նախագահ
Սպորտ
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մարկին, ով կոչ էր արել Լիոնել Մեսսիին չհեռանալ ազգային ընտրանուց, ֆուտբոլիստի մասին խոսելիս նրան անվանել է Աստծու կողմից տրված պարգև:
«Ես զանգեցի Մեսսիին և ասացի, որ նա շատ լավ է խաղացել Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Մեսսին Արգենտինայի համար Աստծու կողմից տրված պարգև է: Նա ամենակարևորն է, որը կա երկրում, մենք պետք է հոգ տանենք նրա մասին»,- նախագահի խոսքը մեջբերում է FourFourTwo:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտից հետո «Բարսելոնայի» առաջատարը հայտարարել էր հավաքականում կարիերան ավարտելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու