102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերը Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները Իսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջ Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն «Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձից Հաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Եվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել» 621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքը Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ 

Ոչ մի լավ բան՝ տեսանելի ապագայում…

Վերլուծական

Վերջին տարիներին հայաստանյան տնտեսության գահավիժման տեմպերը, թերևս, կարելի է անօրինակ համարել. միայն անցած տարվա ընթացքում հազարավոր ՓՄՁ-ներ են սնանկ ճանաչվել, ֆինասնական խնդիրների պատճառով կասեցրել տնտեսական գործունեությունը: Թե կոնկրետ որքան է կազմել նման ձեռնարկությունների թվաքանակը, դժվար է հստակորեն նշել, բայց մի շարք հեղինակավոր մասնագետներ ու ոլորտի փորձագետներ համոզված պնդում են, որ դրանց թիվն անցնում է 10000-ը, ինչը, համաձայնե՛ք, չափազանց մեծ թիվ է մեզ պես փոքրիկ հանրապետության համար, ուր սուղ պակաս է զգացվում աշխատատեղերի, իսկ բնակչության զգալի մասը տարիներ ի վեր տառապում է կայուն եկամտի աղբյուր չունենալուց:

Այն, որ ցանկացած երկրի համար ֆինանսաբանկային համակարգն ունի կենսական նշանակություն ու հիմնահենքային դերակատարություն տնտեսության զարգացման հարցում, հայտնի ճշմարտություն է. հենց բանկերի կողմից բնակչությանը տրամադրվող վարկերի շնորհիվ է հնարավոր դառնում երկրում տնտեսության կենսագործունեությունն ու բիզնեսների առաջընթացը, առանց որի երկիրը լճանում է, վերածվում հոտած ճահճի: Ինչպես հայտնի է, Հայաստանում կա մի պետական կառույց՝ Կենտրոնական բանկը, որը մշակում ու սահմանում է խաղի այն կանոնները, որոնց պարտավորվում են հետևել հայաստանյան բոլոր բանկերը: Բանից պարզվում է, սակայն, որ ասենք ի տարբերություն նորմալ երկրների համապատասխան գերատեսչությունների՝ մեր ԿԲ-ն զբաղված է ոչ թե երկրի տնտեսական կյանքը աշխուժացնելու համար անհրաժեշտ ուղիներ փնտրելով ու դրանք ռեալիզացնելով, այլ՝ մարդկանց կյանքը բարդացնելով, տնտեսության հերը վերջնականապես ու անդառնալիորեն անիծելով. չնայած ԿԲ-ը ներկայումս ունի բոլոր հնարավորությունները՝ վարկերի տոկոսները կտրուկ կերպով իջեցնելու ու դրանով իսկ թարմ լիցք հաղորդելու մեր երկրի տնտեսական կյանքին, սակայն նախընտրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել ընդամենը 0.25%-ի չափով՝ այն սահմանելով 7.5%, ինչն աներկբա վկայությունն է այն բանի, որ Ջավադյանը ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ժողովրդին ընդառաջ՝ նախընտրելով այն մեռելային կայունությունը, որ իշխող է դարձել Հայաստանի տնտեսությունում երկար տարիներ ի վեր:

Արթուր Ջավադյանի որդեգրած այսօրինակ քաղաքականության պատճառները, թերևս, կարող են տարբեր լինել՝ ֆինանսականից մինչև քաղաքական: Բայց մինչ հանրությունը կփորձի հասկանալ այս մարազմատիկ ֆինանսական քաղաքականության բուն պատճառները, դրա հետևանքով օրեցօր շարունակելու են ավելանալ գործազուրկները, բանկերից թալանվածները, փակվող բիզնեսներն ու արտագաղթող քաղաքացիները: Այս ամենին էլ, եթե գումարենք նոր Հարկային օրենսգրքի անհեթեթ պոստուլատներն ու Հայաստան հոսող տրանսվերտների կտրուկ կրճատումը, պարզ կդառնա, որ մեզ գոնե տեսանելի ապագայում լավ բան չի սպասվում. մարդիկ, ինչպես ասում են, նպատակամիտված դատարկում են երկիրը, ինչին հակազդել ոչ մի կերպ չենք կարողանում և ինչին հասարակ ժողովուրդը արձագանքում է միայն մեկ կերպ. արտագաղթում է, լքում հայրենի եզերքը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը
Ամենադիտված