Marca. «Ատլետիկոն» Իգուաինի և Օբամեյանգի ձեռբերման համար առաջարկներ է արել
Սպորտ
Մադրիդի «Ատլետիկոն» շարունակում է նոր մրցաշրջանի համար հարձակվողներ փնտերել:
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն՝ մադրիդյան թիմի մարզչական շտաբը դիտարկում է «Նապոլիի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինի, Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Պիեր Էմերիկ Օբամեյանգի, ինչպես նաև Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Դիեգո Կոստայի թեկնածությունը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Ատլետիկոն» այս ֆուտբոլիստների ձեռքբերման համար արդեն առաջարկներ արել է ակուբներին:
Հիշեցնենք, որ ակումբի պատմության մեջ դեռևս ամենաթանկ տրանսֆերը Ռադամել Ֆալկաոյինն է, ում ձեռքբերման համար մադրիդյան թիմը 2011թ. «Պորտուին» վճարել էր 40 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու