Շատ ցավալի է, պարտվեցինք մի թիմի, որը շատ քիչ էր գերազանցում մեզ. Լևանդովսկին` Պորտուգալիայի դեմ խաղի մասին
Սպորտ
Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Պորտուգալիայի ընտրանու դեմ դիմակայությանը:
Հիշեցնենք, որ հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, որում ավելի ուժեղ են գտնվել պորտուգալացիները`5:3:
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:
«Շատ ցավալի է: Չէ որ մենք պարտվեցինք մի թիմի, որը գնդակին տիրապետելու տեսանկյունից շատ քիչ էր գերազանցում մեզ: Չմոռանանք, որ Ֆրանսիայում Պորտուգալիան ոչ մի անգամ չի հաղթել հիմնական ժամանակում, բայց միևնույնն է դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Ցավոք 11 մետրանոցները անհաջող իրացրինք և դուրս մնացինք պայքարից: Մոտ էինք հաջողության, և այս անհաջողությունը շուտ չի մոռացվի: Բայց հավատում եմ, որ կհաղթահարենք սա»,-Լևանդովսկու խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու