ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

«Արդիականացում» անվան տակ Տարոն Մարգարյանը «Վերնիսաժը» 50/50 է անում (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

«Շարունակվում են «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները: Նշվել է, որ արդեն ավարտին է մոտենում տարածքի սալահատակի փոխարինումը, զուգահեռ տեղադրվում են նաև առևտրային տաղավարները: Հաշվի առնելով տարածքի բարեկարգման առնչությամբ հանրային հետաքրքրությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը մանրամասնորեն ներկայացնել հանրային լսումների արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն ու իրականացվող աշխատանքների ընթացքը»։

Այս մասին օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իհարկե, մենք բոլորս էլ ուրախ ենք, որ մայրաքաղաքի կարևորագույն վայրերից մեկը կարգի է բերվում, դառնում է ավելի ժամանակակից։ Բայց, արդիականացմանն ու բարեկարգմանը զուգահեռ՝ առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք քաղաքապետն ու «Վերնիսաժի» վարձակալ Հարություն Նավասարդյանը չեն կարող կամ չեն ուզում լուծել։ Բարեկարգումից հետո անորոշ է մնում տարածքում առևտուր անող և օրվա հացի փող վասատակող քաղաքացիների ճակատագիրը։

Նախ պետք է նշենք, որ Վերնիսաժի տարածքում տեղադրված առևտրի կետերը ապամոնտաժելուց հետո վարձակալներին չի հատկացվել համապատասխան տարածք, կամ տարածքը չի եղել նախկինի չափ։ Դեպքեր ու փաստեր կան։ Եվ առհասարակ՝ այդտեղ առևտուր անող վարձակալներին ընդհանրապես տարածքից հեռացնելու խնդիր է դրված։

Եվ սա բնավ չի արվում քաղաքի տեսքը բարելավելու համար, այլ՝ սեփական գրպանի հարմարության։ Ըստ Վերնիսաժի տարածքում աշխատող քաղաքացիների՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և վարձակալ Հարություն Նավասարդյանը 50/50 են արել «Վերնիսաժը» և տարածքը բաժանել իրար մեջ։

«Վերնիսաժից» չեն ապամոնտաժվելու Հարություն Նավասարդյանի «օբյեկտները» և լողավազանի հիմքի վրա կառուցված քարե շինությունը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վատ սովորություն է ձեռք բերում՝ 50/50 անելու և մարդկանց այնտեղից դուրս հանելու ու օրվա հացից կտրելու։ Համաձայնեք, սիրուն չէ։

Այլ կերպ ասած՝ տիրով «օբյեկտները» մնում են, անտերները՝ ապամոնտաժվում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Վերնիսաժում քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ևս տարածք է «բռոնիա» արել։ Ի դեպ, երեկ, երբ մենք «շրջայց» էինք կատարում Վերնիսաժի տարածքում՝ ծանոթանալու, թե որ տարբերակով է շինարարությունն իրականացվում, Դավիթ Օհանյանը ևս այնտեղ էր։ Հավանաբար, ծանոթանում էր իր ապագա սրճարանի կամ տաղավարի հետ։


Անցնենք շինարարության բուն գործընթացին։ Մեր շրջայցի ժամանակ նկատեցինք, որ շինարարությունը կատարվում է առանց նախապես պլանավորած հատակագծի։ Նախապես մշակվել էր 4 տարբերակ, որոնցից մեկի համապատասխան էլ կատարվելու էր շինարարությունը, սակայն այսօր կատարվում է լրիվ այլ շինարարություն։ Անգամ քաղաքապետարանը չի կողմնորոշվում՝ ինչպես իրականացնի շինարարությունը։ Դրա համար գտել են լավագույն  տարբերակը՝ անել շինարարությունը, վերջում ներկայացնել ստացվածը։ Ըստ տարածքում փակցված նախագծի՝ պետք է իրականացվի միայն ցայտաղբյուրների և նստարանի շինարարություն, բայց կատարվում է լրիվ այլ շինարարություն։

Երբ մեզ մոտեցած երիտասարդին  հարցրինք՝ որ տարբերակով է իրականացվում շինարարությունը, վերջինս դժվարացավ ասել, քանի որ ինքն էլ չգիտեր։ Նա ներկայացավ որպես տարածքի աշխատակից։

Ուշադրություն դարձրեք՝ որպես «Վերնիսաժի» աշխատակից։ Նրա «աշխատանքային» գործունեությանը դեռ կանդրադառնանք։ Իսկ այժմ՝ շինարարության խախտումների մասին։ Տարածքի մի մասում բացակայում էր «Ավելի բարեկարգ Երևան» գրությամբ պաստառները, որը պետք է փակեր շինհրապարակը։ Դա առաջին խախտումն էր, որը այդ աշխատակիցը դժվարացավ մեկնաբանել։ Միայն ասաց, որ դրա համար չեն տուգանվել։ Եթե այդ խախտումը կատարողը լիներ սովորական քաղաքացի, վստահ ենք անհապաղ կտուգանվեր։ Հաջորդ բացթողումը․ տարածքում բացակայում էր շինթույլտվությունը և տարածքի շինարարության ամբողջական մակետը։

Այս փաստը ևս՝ մեզ շատ բարեհամբյուր կերպով մոտեցած աշխատակիցը դժվարացավ մեկնաբանել։ Հավանաբար, նա ևս գիտակցում էր իրենց խախտումները։ «Դե քուրիկ ջան, կարևորը լավ բան ենք անում, վերջում կտեսնեք՝ ինչ կստացվի»,- ասաց նա։

Հաջորդը․ ըստ մեզ հասած տեղեկություների՝ շինարարությունը կատարվում է բավական անորակ շինանյութով։ Դե, իսկ ինչի՞ համար, հասկանալի է։ Ի դեպ, ներսից ստացած տեղեկությունների համաձայն՝ շինարարությունն էլ իրականացնում է մի շինարարական ընկերություն, որը «առաջարկել» է քաղաքապետարանը։

Այսինքն՝ այլընտրանքային տարբերակ չկա։ Հարություն Նավասարդյանին հրահանգված է՝ աշխատել միայն այդ ընկերության հետ։ Շինարարական նյութերի հիմնական մասն էլ օգտագործվում են «Վերնիսաժի» հին երկաթե կոնստրուկցիաները՝ տնտեսելով գումարը։ Սա էլ հաջորդ շինարարական խախտումը։ Կարծում ենք՝ պարզից էլ պարզ է, թե ինչ է կատարվում։ «Վերնիսաժի» արդիականացում անվան տակ ստեղծում են տարածք, որը պատկանելու է Տարոն Մարգարյանին ու Հարություն Նավասարդյանին, իսկ մարդիկ այնտեղ, Աստված գիտի, թե ինչ գներով տարածքներ են վարձակալելու կամ արդյոք կարողանալո՞ւ են վարձակալել, թե ոչ։

Իսկ վերը հիշատակված «հասարակ» աշխատակիցն էլ, ով մեզ այդքան բարեհամբյուր կերպով դիմավորեց ու ճանապարհեց, Վերնիսաժից գնաց գերթանկարժեք «Լեքսուս» մակնիշի, գոլդ համարանիշերով մեքենայով։ Պարզեցինք, որ Պավլիկ ներկայացած երիտասարդը Վերնիսաժի գործադիր տնօրենն է, Հարություն Նավասարդյանի «բաջանաղի» տղան։ ԼՈՒՐԵՐ.com-ը այս թեմային դեռ կանդրադառնա։

Քրիստինա Աղալարյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված