«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Ո՞ւր են գնում մեր փողերը…

Վերլուծական

Հայաստանում կրթության ոլորտում կուտակված խնդիրներն, ինչպես հայտնի է, բազմազան են ու բազմաբնույթ. սկսած հանրակրթությունից մինչև ԳԱԱ՝ բոլոր հաստատություններն էլ թաղված են խնդիրների ու տարբեր պրոբլեմների մեջ, որոնց լուծումները գոնե տեսանելի ապագայում դժվար թե գտնվեն:

Հիմնական խնդիրներից մեկը, որ, թերևս, լայնորեն հուզում է մեր հանրությանը, վերաբերում է հատկապես կրթության որակին՝ մի խնդիր, որ երկար տարիներ բնութագրական է եղել ՀՀ կրթության ոլորտին: Մեզ մոտ ստացվել է այնպես, որ քաղաքացին, բարձրագույն կրթություն ստանալու համար վճարելով պատկառելի գումարներ, վերջում, երբ գալիս է «քարերը հավաքելու ժամանակը», հանկարծ ինքն իր համար հաճախ անակնկալ կերպով պարզում է, որ տարիների ուսումնառությունը զուր է եղել, իսկ վճարած միլիոններն էլ՝ «ընկել ջուրը»:

Գործատուի կողմից պահանջվող մասնագիտական համապատասխան ունակությունների նշաձողը, որպես կանոն, շատ ավելի բարձր է լինում, քան այն գիտելիքների պաշարը, որ մարդը հասցրել է իր ուսումնառության տարիներին կուտակել: Արդյունքում ստացած դիպլոմը վերածվում է անպիտան ու անբովանդակ թղթի կտորի՝ զուրկ որևիցե իմաստային բաղադրիչից: Իսկ այս ամենի հիմքում, ինչպես պնդում են ոլորտի մի շարք գիտակներ, ընկած են մեր երկրում ստեղծված անմխիթար սոցիալական պայմանները, որի հետևանքով երկրի կրթական օջախները վերածվել են ավելի շատ սոցիալական գործառույթ իրականացնող հաստատությունների, քան՝ կրթական:

Դպրոցներում ու ԲՈՒՀ-երում դժվար կգտնես մեկ դրույքով աշխատող մանկավարժի. նրանց բացարձակ մեծամասնությունը, ելնելով հանապազօրյա հացի խնդիր լուծելու բնական մղումից, ստիպված է աշխատել միանգամից մի քանի տեղ, ինչը, հասկանալի պատճառներով, իր բացասական ազդեցությունն է թողնում մասնագետների մանկավարժական ունակությունների վրա:

Իհարկե, ասել, թե բացառապես այս գործոնն է, որ բացասաբար է անդրադառնում ուսումնական պրոցեսի վրա, սխալ կլիներ, քանի որ, ասենք, նույն համալսարաններում վաղուց մի առանձին խնդրի է վերածվել ուսումնական ծրագրերի, դասագրքերի հարցը, երբ 21-րդ դարում երիտասարդ ուսանողները ստիպված են լինում ստանալ գիտելիքներ, որոնք այլևս հին են՝ ասենք 20-րդ դարի կեսերի մակարդակի:

Շատ դասախոսներ էլ՝ հիմնականում ավագ սերնդի, պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, նախընտրում են բավարարվել ընդամենը ոչինչ չասող լեկցիաներ ընթերցելով, որոնք վաղուց արդիական չեն. խնդիր կա՝ հայալեզու դասագրքերի, նեղ մասնագիտական գրականությունը հայերեն թարգմանելու ու այն մատչելի դարձնելու ուսանողության համար (ժամանակակից գիտության լեզուն վաղուց դարձել է անգլերենը, ինչը, ցավոք, է՛լ ավելի է բարդացնում ուսումնառության գործընթացը. շատերի համար, հատկապես մատաղ սերնդի, անգլերենը դեռևս անմատչելի է, իսկ ռուսերեն գրականությունն էլ ոչ միշտ է կարողանում լրացնել այն բացը, որ գոյանում է կրթական պրոցեսի ընթացքում):

Դե, իսկ համակարգում արմատացած կոռուպցիայի մասին խոսելն ավելորդ կարելի է համարել, քանի որ ամենամեծ խնդիրը, թերևս, հենց սա է. փողով գնահատական ստանալու ավանդույթները մեզ մոտ այնքան զորեղ են, որ ավելորդ անգամ գլուխ ցավեցնելը, հատկապես հարուստների երեխաների համար, դառնում է անիմաստ զբաղմունք, որի արդյուքում ավելանում են դիպլոմավորված, բայց դատարկ գլխով երիտասարդները՝ ավելորդ լարվածություն ստեղծելով առանց այն էլ փոքրիկ մեր աշխատաշուկայում:

Այս բոլոր խնդիրների կարգավորումն, անշուշտ, գտնվում է ներկայիս ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի պատասխանատվության տիրույթում, որոնք, ինչպես կարելի է հետևություն անել նրա աշխատանքային տեմպից, դեռ երկար ժամանակ լուծում չեն ստանալու. արդյունքում՝ այդպես էլ չենք կարողանալու հասկանալ՝ ինչի համար ենք վճարում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված