«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Գաղափարական սնանկության եզրին…

Վերլուծական

Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հայտնվեցին ոչ միայն սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, այլև արժեհամակարգային ճգնաժամի եզրին, երբ այն արժեքները, որոնք նախորդ մի քանի տասնամյակներում հասարակության համար ուղղորդող, առաջնորդող նշանակություն էին ունեցել, հանկարծ սնանկ ճանաչվեցին՝ առաջացնելով գաղափարական, արժեհամակարգային համընդհանուր սով, որի հետևանքը դարձավ հասարակությունների այն տոտալ բարոյազրկումն ու ներքին ճգնաժամը, որի հետևանքով էլ հենց, խոշոր հաշվով, բռնկվեց կոռուպցիայի համաճարակը ողջ հետխորհդային տարածքով մեկ:

Սա նշամակում էր, որ այն ինստիտուտները, որոնք ի սկզբանե կոչված էին՝ թույլ չտալու այս ամենը, ոչ միայն չկարողացան ինչպես հարկն է կատարել սեփական գործառույթներն, այլև կարճ ժամանակ անց իրենք սկսեցին ակտիվորեն ինտեգրվել այն արատավոր համակարգի մեջ, որում կամա թե ակամա հայտնվել էին.այդ ինստիտուտներից մեկն էլ Հայաստանի գրողների միությունն էր:

Եթե անդրադառնալու լինենք ՀԳՄ-ի, որի նախագահն է գրող Էդվարդ Միլիտոնյանը, ներկայիս վիճակին ու դրա՝ մեր հասարակությունում ունեցած դերակատարությանն, ապա պետք է ցավով արձանագրենք այն անհերքելի, բայց տխուր իրողությունը, որ սույն կառույցը, ինչպես և հայաստանյան այլ նմանատիպ կառույցներ, որոնք միավորում են երկրիս մտավորականությանը, վաղուց չունի այն նշանակությունը, որպիսին ուներ ասենք խորհրդային տարիներին, երբ դրա բազմավաստակ անդամները դարձել էին հասարակության խղճի ձայնն ու կարողանում էին իրենց հետևից տանել հարյուրհազարավորներին ու անգամ իրենց շուրջ համախմբել միլիոնների՝ հաճախ սահմանելով այն նվազագույն նշաձողը, որից անդին այլևս մարդկային արժանապատվության չգոյությունն էր, բարոյական ոչնչացումը:

Իսկ հիմա, երբ որպես միակ ու բացարձակ արժեք դիտարկվում է փողն ու հարսությունը, երբ մարդկային գործունեության բոլոր ասպարեզները ծառայեցվում են միայն մի բանին՝ մամոնային, սույն կառույցը դարձել է այն արատավոր համակարգի կցորդն ու անգամ բարոյական հենարանը, որ արդեն երկար տարիներ է, ինչ ներսից քայքայում է երկիրը, կրծում պետությունը ներսից. այս կառույցից արդեն վաղուց դուրս չեն գալիս նոր Շիրազներ, ծնունդ չեն առնում Սահյաններ ու Մաթևոսյաններ, որոնք, ինչպես հայտնի է, ժամանակին որպես իսկական գիգատներ էին ընկալվում, գաղափարական հայրեր, որոնց ամեն մի խոսքը «մի փութ ոսկու արժեք» ուներ հասարակության ամեն մի անդամի համար. ինչո՞ւ: Պատասխանն այս, թերևս, թաքնված է մեր ժամանակներին խիստ բնորոշ «հարմարվողականություն» երևույթի մեջ. ոչ միայն չեն ցանկանում վատամարդ դառնալ իշխանավորների աչքում, այլև լոյալ վերաբերմունք ցուցաբերելով վերջիններիս նկատմամբ՝ ցանկանում են իրենց համար բարեկեցության այն գոնե մինիմալ մակարդակն ապահովել, որ առնվազը տանելի է դարձնում մարդկային գոյությունը:

Արդյունքում նույն ՀԳՄ-ն վաղուց վերածվել է իշխող կուսակցության կցորդ մի օղակի, որ ի սկզբանե պարտավորություն է ստանձնել իրերը չկոչել իրենց անուններով, իսկ սեփական անդամներին էլ պահել կատարյալ վերահսկողության տակ. դժվար է այսօր պատկերացնել ՀԳՄ մի անդամի, ով դավանում է բացահայտ ընդդիմադիր հայացքներ, իսկ եթե, այնուամենայնիվ, այդպիսիք կան էլ, ապա նրանց ձայնն անլսելի է հասրակության ականջին: Բայց պակաս մտահոգիչ չէ հենց Գրողների միության ներսում տիրող վիճակը. թե որոնք են ասենք այս կառույցին անդամակցելու իրական չափորոշիչները կամ ով կարող է իրեն հանգիստ խղճով գրող համարել մեր երկրում, ամնկեղծ ասած, այդքան էլ մինչև վերջ պարզ չէ:

Օրինակ՝ ինչպես պարզ դարձավ վերջերս, Գրողների միությունը համալրվել է ևս 40 գրողներով, որոնք, դիմելով սույն կառույցին, կարողացել էին բավարարել այն նվազագույն պահանջները, որ անհրաժեշտ են անդամ դառնալու համար:

Հետաքրքրիր է՝ ինչպե՞ս են որոշում՝այս կամ այն գրողի հեղինակած գրական ստեղծագործությունները համապատասխանո՞ւմ են այն գեղարվեստական չափանիշներին, որոնք, սովորաբար, նույն Արևմուտքում պարտադիր են համարվում այս կամ այն մարդուն գրող հռչակելու համար. որո՞նք են հայաստանյան չափանիշները՝այս կամ այն ստեղծագործողին նման բարձր պատվի արժանացնելու:

Անհերքելի է՝ հասարակությունը, որը չունի բարոյական ուղենիշներ ու իդեալներ, դատապարտված է կործանման: Արդյոք մեր պատմության ներկա փուլում ունի՞ հայաստանյան հասարակությունն այդ իդեալը, ունի՞ իր աչքի առաջ այն անվիճելի հեղինակություններին, որոնց նայելիս մարդ սկսեր ինքն իրենից հաշիվ պահանջել ու ինքնախարազանվել. դժվար թե, մանավանդ որ ներկայիս մշակույթն ու ասպարեզում առկա գաղափարները ոչ մի կերպ չեն նպաստում դրանց ամենի որոնմանը:

Դավիթ Բաբանով

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված