Դոլարն արժևորվել է, ռուբլին, եվրոն և ֆունտը' արժեզրկվել
Հասարակություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հուլիսի 1-ին կազմել է 476.83 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.66 դրամ՝ նվազելով 0.79 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 634.76 դրամ է, նախորդ օրվա համեմատ իջել է 6.47 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 1-ին կազմել է 7.43 դրամ, անկումը 0.01 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 281.47 դրամ, ոսկի՝ 20,247.68 դրամ, պլատին՝ 15,315.11 դրամ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)