Տրանսֆերս կարելի է համեմատել Մեյվեզեր-Պակյաո մենամարտի հետ, ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է. Իբրահիմովիչ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ անգլիական թիմ է տեղափոխվել միայն հաղթանակներ տոնելու նկատակով: Ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբ իր տեղափոխությունը համեմատել է Մեյվեզեր-Պակյաո դիմակայության հետ:
«Իրականում որոշումը հեշտությամբ տրվեց ինձ: Ավելի բարդ էր մտադրությունս իրականացնելը: Այս տրանսֆերը կարելի է համեմատել Մեյվեզեր-Պակյաո մենամարտի հետ: Ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է, բայց մարտը կայացավ: Եկել եմ հաղթելու համար: Հաղթանակը իմ նպատակն է և չեմ հանձնվի մինչև չհասնեմ դրան: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմիս` «Յունայթեդին» և Ժոզե Մոուրինյուին, որ օգնեցին այս տրանսֆերը իրականություն դարձնել», -Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է The Manchester Evening News-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու