ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Օբամային

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, հուլիսի 2-ին այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին, հաջողություններ մաղթել հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանի անկախացումից ի վեր երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում և ընդգծել, թե լիահույս է՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո էլ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ: 

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին այցելության և շնորհավորանքի համար: Նա նշել է, որ անցած քսանհինգ տարիներին ուշադրությամբ հետևել է Հայաստանի զարգացումներին և համակարծիք է Նախագահ Սարգսյանի հետ՝ այդ ժամանակաշրջանում Հայաստանի արձանագրած ձեռքբերումների հարցում: ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները, իրավամբ, կարող են հպարտանալ անցած քառորդ դարի ընթացքում թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական ոլորտներում Հայաստանում արձանագրված առաջընթացով, և ուրախ է, որ այդ ամենում ինչ-որ չափով մասնակցություն են ունեցել ԱՄՆ կառավարությունն ու ժողովուրդը:

Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:

Եկող տարվա սկզբին նշվելու է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հետադարձ հայացք նետելով անցած ուղու վրա՝ մեծ գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները միշտ աչքի են ընկել ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Մենք բարձր ենք գնահատում այն զգալի աջակցությունը, որ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարաբնույթ բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը: Հիմնվելով տարիների արդյունավետ փոխգործակցության ավանդույթների և մեր հարաբերություններում առկա պատկառելի ներուժի վրա' Հայաստանը պատրաստակամ է անել հնարավորը հայ-ամերիկյան բարեկամության ու սերտ գործընկերության առավել խորացման ու զարգացման ուղղությամբ:

Մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Ապր իլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին հետևած դիվանագիտական ակտիվությունը մեկ անգամ ևս ընդգծեց այն կարևորագույն դերը, որը Միացյալ Նահանգները խաղում է այդ գործընթացում: Ինչպես համանախագահ երկրները, մենք ևս խորապես համոզված ենք, որ 1994-1995 թվականների զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումն ու բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերը ամուր հիմք կհանդիսանան բացառապես խաղաղ միջոցներով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համար: Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման:

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին նորանոր հաջողություններ և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ
Ամենադիտված