Մասսայական քաղաքական առևտուր է գնում, բայց «Հայազն»-ը չի վաճառվում, գին չունի. կուսակցության անդամ (տեսանյութ)
Քաղաքական
«Հայազն» կուսակցության երրորդ համագումարի ժամանակ կուսակցության վարչության անդամ Արտավազդ Սարգսյանն ավելի շատ խոսեց Արցախում իրավիճակի մասին։ Նա նշեց, որ իրենք ամենաառաջինը հայրենիքի զինվոր են, դրա համար էլ առաջիններից մեկն են մեկնել Արցախ։
«Սակայն, դրանից զատ «Հայազն»-ը Արցախի հարցի հետ կապված ունի քաղաքական դիրքորոշում։ Գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կա խնդիր բացել ընտրատեղամաս Արցախում։ Այսինքն՝ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։ Մեր գաղափարախոսության մեջ եղել է դա, մենք միշտ ասել են՝ Արցախը Հայաստանն ու վերջ։ Այսօր մասսայական քաղաքական առևտուր է գնում։ Եղբայրներ, մենք չենք վաճառվում, «Հայազն»-ը գին չունի, որովհետև դուրս է եկել ժողովրդից, ժողովրդի մի մասն է»,- ասաց նա։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ