Հայկական ֆուտբոլի պատմական տրանսֆերը կայացավ. Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ
Սպորտ
Հայկական ֆուտբոլի պատմական տրանսֆերը կայացավ: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Այս մասին տեղեկացնում է Գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Կայքը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բավականին լուրջ գումար է առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի համար:
Գերմանական ակումբը Մխիթարյանին հաջողություն է մաղթել ինչպես անգլիական Պրեմիեր լիգայում, այնպես էլ Եվրոպայի լիգայի խաղարկությունում:
Շնորհավորում ենք մեր հավաքականի ավագին և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու