Ռայան Գիգզը պաշտոնապես լքեց «Մանչեսթեր Յունայթեդը»
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը հեռացավ մանչեսթերյան ակումբից: Այս մասին տեղեկացնում է անգլիական թիմի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 42-ամյա մասնագետը հրաժարվել է ընդգրկվել Ժոզե Մոուրինյուի մարզչական շաբում:
Գիգզը ընդհանուր առմամբ մանչեսթերյան ակումբում աշխատեց 29 տարի:
«Կարմիր սատանաների» մարզաշապիկով ֆուտբոլիստը մասնակցել է 881 խաղի և հեղինակել 155 գոլ:
2014-ին կարիերան ավարտելու մասին հայտարարելուց հետու ուելսցին աշխատում էր ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու