Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստը:
Մկրտչյանն այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավորի քանակով' 21,2, դարձավ ամենաարդյունավետ բասկետբոլիստը:
Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին նաև Բրայան Դանսթոնը և Անդրե Սպայթ Մկրտչյանը:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում 79:71 հաշվով հաղթելով Անդորրային՝ դարձավ մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու