ԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. ՀՀ-ում Իրանի դեսպան Հակաբիոտիկների և հակասնկային դեղերի համատեղ, սակայն ոչ հիմնավորված կիրառումը Հայաստանում ունի զգալի տարածում 41 երկրների ղեկավարներ են ամենաբարձր մակարդակով մասնակցել Խամենեիի հուղարկավությանը. Խալիլ Շիրղոլամի Իրանի դեսպան․ Խամենեին առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր Այսօր աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո ՀԷՑ-ի կառավարման 6-8 ամսում 400 մլն դոլարի պարտքից մարվել է 50 մլն-ի վարկ. Ռոմանոս Պետրոսյան Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազին Ջուր չի լինի. հասցեներ #ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է 

Ադրբեջան. Իմիտացիան և հերթապահ բանակցությունները Բաքվին մղում են պատերազմի

Ադրբեջան

Անցած շաբաթվա առանցքային միջազգային իրադարձությունն Ադրբեջանի համար հուլիսի 8-9-ին ՆԱՏՕ-ի սամմիթն էր Վարշավայում, որին մասնակցեց նախագահ Իլհամ Ալիևը: Վարշավայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռակողմ ձևաչափով քննարկեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Քերին հաստատեց Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ փոխանցում է АПА-ն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի տեղեկատվությամբ՝ հանդիպման ժամանակ Ալիևը և Սարգսյանը «պատերազմին դեմ» են եղել և հաստատել են «բանակցությունների գործընթացի հակվածությունը»: Վաշինգտոնը շարունակում է աջակցել քննարկումներին, որ տանում են դեպի ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորում՝ հավելել է պետքարտուղարը:

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Մեթյու Բրայզան Trend.az-ին ասել է, որ Ալիևի մասնակցությունը վկայում է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է: «Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Վարշավայի սամմիթին լիովին բնական է և վկայում է, որ կողմերը լավ, բարեկամական հարաբերություններ են ստեղծել: Բացի այդ, Ադրբեջանն, անկասկած, կարևոր դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է ԱՄՆ դիվանագետը:

Իրենց դիրքորոշումը բարձրաձայնեցին և Հյուսիսատլանտյան ալյանսի պաշտոնական դեմքերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը արտահայտեց մտահոգությունը խնդրով, որ «առավել ակնհայտ է դարձել» ապրիլյան քառօրյա սրացումից հետո: Ապաթուրայը նշել է, որ կան կոնֆլիկտի լուծման «շատ գաղափարներ»՝ հավելելով. «Ստատուս քվոն չի կարող այդքան երկար շարունակվել և պետք է փոխվի բանակցությունների ճանապարհով»: Բրայզան հասկացրել է, որ չպետք է սպասել ղարաբաղյան խնդրի մանրակրկիտ քննարկում, քանի որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշնորհն է: Սակայն, նրա խոսքով, եթե համանախագահները կոնֆլիկտը անտեսեն, շատ վտանգավոր ուղղությամբ կարող է զարգանալ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բաքվին ու Երևանին կոչ արեց «նվազեցնել լարումը, հրաժարվել բռնությունից և շարունակել աշխատանքը հարցի խաղաղ լուծման ուղղությամբ»՝ մեջբերում է Report.az-ը: Ամփոփիչ կոմյունիկեում ՆԱՏՕ-ն, Բաքվի ԶԼՄ-ների հաղորդմամբ արտահայտել է «աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը»:

ՆԱՏՕ-ի սամմիթում Ալիևը հանդիպել է Ֆրանսիայի, ԳԴՀ-ի, Լեհաստանի ու Թուրքիայի ղեկավարների հետ

Օգտագործելով առիթը՝ Ալիևը անհատական հանդիպումներ է ունեցել: Հուլիսի 9-ին, սամմիթի առաջին օրը Ադրբեջանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ տեղի է ունեցել տեսակետների փոխանակում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման շուրջ: Կողմերը նշել են խաղաղ լուծման նպատակահարմարությունը, Օլանդն ակտիվ աջակցություն է խոստացել: Ալիևը հանդիպել է նաև ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նախարարի հետ Ալիևը մտքեր է փոխանակել Ղարաբաղի վերաբերյալ, նախագահի հետ՝ տնտեսության, էներգետիկայի, անվտանգության ու տրանսպորտի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է վերջին բանակցությունների «դրական առաջընթացի մասին»:

Իրանը Հայաստանին փրկում է մեկուսացումից

Հուլիսի 12-13-ին Սոֆիայում Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի ու Հունաստանի ներկայացուցիչների նախապատրաստվող հանդիպման մասին տեղեկությունը Haqqin.az-ին հիշեցրել է Երևանի փորձերը՝ իր կողմը «քաշել» բեռնափոխադրումներն ու տարանցումը: Այդ երկրները մտադիր են տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցից մինչև Սև ծով: Հայաստանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հասկացրեց, որ Իրանը Հայաստանը համարում է նախագծի մասնակից: «Հայաստանն Իրանի համար առավել ընդունելի երթուղի է, հաշվի առնելով, որ քաղաքական առումով երկու երկրները մրցակից չեն, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի»՝ բացատրում է գործակալությունը: Haqqin.az-ը վստահ է, որ նշված պետությունները «բոլոր միջոցներով փորձում են աջակցել Հայաստանին՝ ի հակակշիռ Ադրբեջանի» և «նրանցից ոչ ոք չի ցանկանում Ադրբեջանի հետագա հզորացումը՝ առանց այդ էլ տարածաշրջանի ամենազարգացած ու հզոր պետության»: Բաքվում գտնում են, որ նախագիծը քիչ հեռանկարներ ունի ֆինանսավորման պակասի, Հայաստանի ռելիեֆի բարդության և ինֆրակառույցների բացակայության պատճառով: Առավելագույնը, որ կարող են անել դիվանագետները Սոֆիայում, փոխըմբռնման հուշագիր ստորագրելն է: «Բայց եթե նույնիսկ այդ միջանցքը ստեղծվի, որևէ կերպ չի կարող ներգործել Եվրոպա-Կովկաս-Ասիա մասշտաբային միջանցքի վրա, որ ավարտվում է Ադրբեջանի մասնակցությամբ»՝ եզրակացնում է Haqqin.az-ը:

«Հերթապահ հանդիպումները» և լուծման «իմիտացիան» բարձրացնում են ռազմական բախումների հնարավորությունը

Չնայած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան այցին և ապագա այցին Բաքու, ադրբեջանցի փորձագետները հոռետեսական են գնահատում ղարաբաղյան կարգավորման առաջընթացի հնարավորությունը: Նրանք միջազգային ջանքերը համարում են լուծման «իմիտացիա», իսկ բարձրամակարդակ հանդիպումները «հերթապահ»: Մոսկվայի գլխավոր նպատակն է «մեծացնել շփումների թիվը հուլիսին և օգոստոսին, վերացնել կոնֆլիկտի գոտում մարտական բախումների հավանականությունը»՝ կարծում է քաղաքագետ Էլհան Շահինօղլին:
«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավարը կարծում է, որ Կրեմլը դեռ չի հասցրել նախապատրաստել «կոնֆլիկտի արագացված լուծման ծրագիրը», իսկ ճգնաժամով զբաղված ԵՄ երկրներում չի ձևավորվել խնդրի կարգավորման տեսակետ: «Եթե ԵԱՀԿ նախագահ Գերմանիայի կանցլերը, երկիր, որ պետք է զբաղվի ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմամբ, հայտարարում է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում կոնֆլիկտի կարգավորման մեջ, պարզ է, որ արևմտյան երկրների միջնորդական նախաձեռնությունները պարզապես իմիտացիա են»՝ ընդգծում է նա: Երևանում ու Բաքվում ԳԴՀ ԱԳ նախարար Շտայնմայերը խոսում էր «ամեն ինչից, բացի կոնֆլիկտի լուծումից»՝ նկատում է Շահինօղլին: Թեպետ փուլային տարբերակը Բաքվի համար իդեալական է, քաղաքագետը կասկածում է, որ բանակցությունները հենց այդ ուղղությամբ են գնում՝ փոխանցում է YeniMusavat-ը:

Դիվանագիտության հաջողությանը չի հավատում և ռազմական փորձագետ ՈՒզեիր Ջաֆարովը: «Ապրիլյան բախումներից հետո արժեր սպասել, որ միջազգային կառույցները, մասնավորապես, ռուսական կողմը, ագրեսորին կջանան բացատրել, որ այդ իրադրությունը երկար շարունակվել չի կարող: Բայց Ռուսաստանը ինչ-որ փաստաթուղթ է առաջադրել և իբր նրա շուրջ քննարկումներ է անցկացնում: Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի իրականացումը սկզբում կթվա անհնար, իսկ իրականացման նախօրեին նորից խառնակություն կսկսվի: Մենք պարզապես ժամանակ ենք կորցնում, դա կլինի ուղղակի հերթական հերթապահ հանդիպում՝ նախապես հայտնի արդյունքով»: Նա կարծում է, որ Երևանը փորձում է ժամանակ շահել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ ձեռքբերումը իր դիտորդների թվի ավելացումն է: Այդ միտումը հաշվի առնելով՝ Ջաֆարովը կանխատեսում է «որոշակի պահի» մարտական բախումների կրկնություն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհայտարարի, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի դաշինքի երկրների համարԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. ՀՀ-ում Իրանի դեսպանՀակաբիոտիկների և հակասնկային դեղերի համատեղ, սակայն ոչ հիմնավորված կիրառումը Հայաստանում ունի զգալի տարածում 41 երկրների ղեկավարներ են ամենաբարձր մակարդակով մասնակցել Խամենեիի հուղարկավությանը. Խալիլ ՇիրղոլամիԻրանի դեսպան․ Խամենեին առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբՔաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցովԵրևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավորԱյսօր աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքոԷրդողանի կինը թույլ չի տվել Մակրոնին համբուրել իր ձեռքը (տեսանյութ) ՀԷՑ-ի կառավարման 6-8 ամսում 400 մլն դոլարի պարտքից մարվել է 50 մլն-ի վարկ. Ռոմանոս ՊետրոսյանԽաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազինՋուր չի լինի. հասցեներ#ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսըԱբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել էԼույս չի լինի. հասցեներԻրան–ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է 85 ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարվածների մասին«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ»«Իրավունք». Ինչ է սպասվում ընդդիմությանը«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներին
Ամենադիտված