Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են Ավստրալիա Օմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Կապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումը Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղից Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Արթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջել Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանը 

Ողբ ու կական՝ փոշիացող միլիոնների ֆոնին…

Վերլուծական

Որքան էլ տհաճ լինի խոստովանելը՝ փաստը մնում է փաստ, որ առաջիկա տարիներին՝ տեսանելի ապագայում, առավելագույնը, որ մեզ կարող է հաջողվել, ինչ-որ չափով զարգացած գյուղատնտեսական երկիր դառնալն է: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մեր արտահանումը, բացի օգտակար հանածոներից, հիմնականում հիմնված է գյուղատնտեսական արտադրանքի վրա, ինչի պահանջարկը, գոնե ներկայիս դրությամբ, աշխարհում զգացվում է:

Բայց արի ու տես՝ մենք ոչ միայն չենք շտապում զարգացնել արդյունաբերությունն ու խուսափել ապագայում բացառապես ագրարային տնտեսության վրա հիմնված երկիր ուենալու տխուր հեռանկարից, այլև չենք կարողանում նույնիսկ բարենպաստ պայմաններ ստեղծել՝ գոնե գյուղատնտեսությունը զարգացնելու համար. մեզ այդպես էլ չի հաջողվում ոչ միայն դառնալ տարածաշրջանում զարգացած գյուղատնտեսությամբ առաջատար երկիր' նույն եվրասիական համընդհանուր շուկայում գտնելով մեր հաստատուն տեղն, այլև ոչ մի կերպ չենք կարողանում բավարարել անգամ ներքին պահանջարկն ու ստիպված ենք վերածվելու թուրքական գյուղմթերքի սպառման շուկայի' փաստելով՝ այնքան անկազմակերպ ենք, որ անգամ համապատասխան քանակի վարունգով կամ լոլիկով չենք կարողանում ինքներս մեզ ապահովել:

Իսկ նման տխուր իրավիճակը, անկասկած, պայմանավորված է ոչ միայն մարդկային գործոնով, այլև՝ եղանակային, երբ հանկարծ մի քանի ժամում հորդառատ անձրևի կամ կարկուտի պատճառով գյուղացու ողջ տարվա աշխատանքը կարող է ջուրն ընկնել, ոչնչանալ. կարկուտը Հայաստանի գյուղատնտեսության թիվ մեկ թշնամին է դարձել, ինչը, անկասկած, պայմանավորված է նախևառաջ մեր ապիկարությամբ՝ կառավարելու բնության տարերքը, մի բան, որ վաղուց իրագործելի է քաղաքակիրթ երկրներում:

Աշխարհում' գոնե դրա զարգացած հատվածում, անձրևն ու կարկուտը վաղուց արդեն գերխնդիրներ չեն. դրանց դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, որոնցից ամենամատչելին ու մեզ հարմարը, թերևս, հակակարկտային կայանքներն են, որոնք, սակայն, ինչպես կյանքն է ցույց տալիս, չափազանց մեծ դժվարությամբ են դառնում մեր իրականության մասնիկն, ինչի արդյունքում էլ ունենում ենք այն, ինչ ունեցանք օրերս, երբ հուլիսի 10-ից 11-ի ուժգին կարկուտի հետևանքով հողին հավասարվեց բազմաթիվ գյուղերի ողջ բերքը. ամենաշատը, թերևս, տուժել են Արմավիրի, Արագածոտնի մարզերը:

Մեզ ինչ հիշում ենք, Հայստանում գյուղատնտեսության զարգացման համար պատասխանատուները, օրինակ՝ նույն Սերգո Կարապետյանը, խոսում է Հայաստանում զարգացած գյուղատնտեսություն ստեղծելու, երկիրն ու աշխարհը հայկական արևահամ բերքուբարիքով լիացնելու անհրաժեշտության մասին: Հիմա ցանկանում ենք մի հարց տալ նախարարին՝ որքանո՞վ է հաճելի այս իրավիճակը, որքանո՞վ է հանդուրժելի գրեթե ամեն տարի այն ողբն ու կականը, որ լսելի են դառնում հայկական գյուղերում…

Ամեն անգամ, երբ խոսք է լինում հակակարկտային կայանքների տեղակայման, դրանց' բավարար թվով
Հայաստան ներմուծման կամ թեկուզ դրանց կից նաև ցանցային պաշտպանություն կիրառելու մասին, առաջին հակաճառությունը, որ հնչում է ոլորտի չինովնիկների կողմից, լինում են միջոցների անբավարար լինելու մասին պատմող հեքիաթները, որ, անկեղծ ասած, ոչ մի վստահություն չեն ներշնչում այլևս:

Ընդամենը մի քանի միլիոնի պամություն է, ոչ ավելին, գումար, որ անհրաժեշտության դեպքում, անկասկած, հնարավոր կլինի հայթայթել, ինչը, սակայն, չի արվում, մինչդեռ գաղտնիք չէ, որ միլիոնավոր դոլարներ են ամեն տարի փոշիացվում, լափվում, թալանվում. Հայաստանն անտարբերության զոհ է՝ չինովնիկների անտարբերության:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով
Ամենադիտված