Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են Ավստրալիա Օմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Կապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումը Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղից Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Արթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջել Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանը 

Տիգրան Ուրիխանյանի «ցնցող» բացահայտումները Անալիտիկի գործով

Քաղաքական

Ազգային ժողովի պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ, «Անալիտիկի» տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հաղորդում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանը նորանոր բացահայտումներ է անում շորթման գործով: Նա ավելի վաղ խոստացել էր ներկայացնել «Անալիտիկի գործին» վերաբերող այն ցնցող տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել ձերբակալված մեղադրյալների ու նրանց ստոր գործունեության առնչությամբ: Ուրիխանյանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

«Երկար ժամանակ analitik. am կայքը հոդվածներ էր գրում «ՎՏԲ- Հայաստան» բանկի մասին' ահազանգելով, որ այդ բանկի սեփականատեր հանդիսացող ռուսաստանյան ՎՏԲ բանկի 2.9 % բաժնեմասերին տիրապետում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը: Նրանք գրում էին, որ ադրբեջանցիները այդ ֆինանսական կորպորացիայի միջոցով հետախուզական գործունեություն են ծավալում Հայաստանում, տեղեկություններ հավաքում ձեռնարկությունների մասին, և տիրապետության տակ առնում մեծաքանակ շարժական ու անշարժ գույք, օբյեկտներ և այլն: Շորթման համար մեղադրվող ու ձերբակալված Անալիտիկի տնօրեն Անի Հովհաննիսյանը հարցազրույցներ էր տալիս այդ թեմայի շուրջ, կազմակերպում էր ստորագրահավաք ու հրավիրում էր ասուլիսների այն գործիչներին, որոնք պատրաստ էին խոսել այդ թեմայի շուրջ, քննադատական հոդվածներ էր տարածում ադրբեջանական բաժնեմասով «ՎՏԲ Հայաստան» բանկի մասին: Զուգահեռ նույն գործունեությունն էր իրականացնում ԱՄՆ-ում գրանցված armcrimenews.com կայքը:

Միևնույն ժամանակ «ԱԼԳԱ« կոչվող փաստաբանական գրասենյակը սկսում է մասսայական հայցեր կազմակերպել «ՎՏԲ Հայաստան» բանկի վարկառուների անունից ընդդեմ բանկի: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին այդ կայքերը գրում էին, որ «ՎՏԲ -ի փամփուշտից սպանվեց հայ զինվորը», որ ռուս-ադրբեջանական բանկը փող է աշխատում վարկառու հայ զինվորների հաշվին այն պահին, երբ այդ զինվորները զոհվում են սահմանին, որ «այն ժամանակ, երբ սահմանին արյուն են թափում մեր քաջ զինվորները, Հայաստանի իշխանությունը հանձնում է Հրազդանի ցեմենտի գործարանը ադրբեջանական ՎՏԲ -ին» և այլն: Հենց այդ օրերին է Անին հրավիրում պատգամավոր Ուրիխանյանին ասուլիսի, իսկ երբ պատգամավորը հրաժարվում է, նա արդեն որերորդ անգամ տարածում է սուտ ու վիրավորական հոդված Ուրիխանյանի մասին: Դրանից հետո Անին հրավիրվում է հանդիպման, պահանջում ամսական 300000 դրամ սուտ, զրպարտիչ ու վիրավորական հոդվածներ պատգամավորի մասին չգրելու դիմաց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը բացարձակ մաքուր է, և նա երբևէ չի հանդուրժել ու չի հանդուրժելու շորթողներին և այլ հանցագործներին' գործը հանձնվեց իրավապահներին ըստ օրենքի ու բարոյականության պահանջի, և գումարը վերցնելուց հետո Անին ձերբակալվեց: Դրանից անմիջապես հետո armcrimenews.am կայքը և մի քանի փատաբաններ ու ֆեյսբուքյան ֆեյքեր վայնասուն բարձրացրին' թե Անին պայքարում էր ազգային շահի, հայ զինվորի կյանքի ու հայրենիքի համար ընդդեմ ռուս-ադրբեջանական բանկի, իսկ Ուրիխանյանը նրան չեզոքացրեց, դրանից բխող հետևանքներով հանդերձ:

Ամեն օր նշյալ կայքը կեղտ ու զառանցանք էր տարածում Ուրիխանյանի, իր գործունեության, նրա ընտանիքի, մերձավորների ու թիմակիցների մասին' մեղադրելով գրեթե հակապետական արարքների մեջ: Իսկ հիմա ուշադրություն' վերը նշված փաստաբանական գրասենյակը փաստացի ղեկավարում էր ՀՀ ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, ներկայումս ձերբակալված Արտակ Գալստյանը: Իսկ էլեկտրոնային հետախուզության արդյունքում ապացուցված է armcrimenews.am կայքի կապակցվածությունը նույնանուն կամ նմանատիպ ֆեյքերի հետ, որոնք ֆեյսբուքում տարածում էին այդ նյութերը և դրանց կապվածությունը Արտակ Գալստյանի հետ, ինչպես նաև առկա է նրա խոստովանության ձայնագրությունն ու այլ ապացույցներ: Հենց Արտակն է ազգականի միջոցով խոշոր վարկ ձևակերպել ՎՏԲ բանկում, իրականացրել մեքենայություններ ու հետո հայցով դիմել դատարան վարկը մարելու պահանջով, և հենց դրանից հետո է սկսվել իբր ազգային շահի համար պայքարը տեղեկատվական դաշտում:

Առաջարկում ենք, որ հանրությունն ինքը կարծիք կազմի այս համադրության վերաբերյալ: Իսկ Անիի փող շորթելու ձևը հասել էր նույնիսկ սրբապղծության: Ադրբեջանական բանկի,պատերազմի, զոհված զինվորների մասին գրելով հանդերձ, Անալիտիկը դիմում է այդ նույն ռուս-ադրբեջանական բանկին' պահանջելով բանկից 1000000 դրամ ամսական, ոչ միայն վատ նյութեր չգրելու,այլև գովաբանելու համար: Այն, որ այս հանցագործներից տուժած բազմաթիվ շարքային քաղաքացիներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ,գործարարներ այս օրերին հայտարարեցին ևս դրանց զոհը լինելու մասին ու տալիս են բազմաթիվ ցուցմունքներ, դեռ մեկ խնդիր է, իսկ այն որ պատերազմի, ադրբեջանական հետախուզության, զոհված զինվորի ու ազգի պատիվը դրանք գնահատել էին ընդամենը 1000000 դրամ, սա արդեն սարսափելի է:

Վստահաբար, Տ. Ուրիխանյանը մեծ ծառայություն մատուցեց երկրին' բացահայտելով այս սրիկայությունն ու քրեական հանցագործությունները' վտանգի տակ դնելով սեփական հեղինակությունն ու անվտանգությունը: Հատուկ նշում ենք, որ ամբողջ վերոգրյալը ապացուցվում է ձայնագրություններով, փաստաթղթերով ու վկայություններով, որոնք կտրամադրվեն ցանկացած լրատվամիջոցի ըստ պահանջի: Հատուկ ձերբակալվածների պաշտպանների, այդ թվում, պատգամավորի դեմ էթիկայի հանձնաժողով դիմողին, հայտարարություններ տարածողներին ու ՀՀ նախագահին բաց նամակներ գրողին հայտնում ենք, որ բոլոր այդ ապացույցները ձեռք են բերվել ինքնուրույն, առանց որևէ իրավապահ մարմնի առնչության, նախաքննական գաղտնիք չեն հանդիսացել և ի սկզբանե գտնվել են տուժող կողմի տիրապետության տակ: Իսկ թե ինչ այլ փաստեր կան, ինչ առնչություն ունեն այս ամենի հետ արդեն նախկին և ներկա որոշ պետական պաշտոնյաներ,վստահ ենք,նախաքննությունը կպարզի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով
Ամենադիտված