Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը դուրս եկավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ:
Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը մրցում էր Մալթայի թիմի հետ: Առաջին երկու քառորդներից հետո Վահագն Հարությունյանի սաները հաղթում էին 26:15 հաշվով: Հաջորդ երկու քառորդներից հետո հավաքականը պահպանեց առավելությունը և ի վերջո հաղթեց 59:42 հաշվով:
Եզրափակչում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստան-Անդորրա զույգի հաղթողի հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու