Եվրո 2016. Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)
Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ճանաչվել է Եվրո 2016-ի Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ:
Օզիլը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 25,2%-ը: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Երկրորդ տեղում Ժերոմ Բոատենգն է (23,1%), եռյակը եզրափակում է Տոնի Կրոսը (18,9%):
Ֆրանսիայում տեղի ունեցած առաջնությունում Օզիլը մասնակցել է 6 խաղի և հեղինակել է մեկ գոլ ու կատարել մեկ արդյունավետ փոխանցում:
Գերմանիայի ընտրանին հասել էր մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվել է Ֆրանսիայի հավաքականին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու