«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

«Դերժավայի Արկադին»՝ սեփական միլիարդները կոծկելիս…

Վերլուծական

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի ամիս է' Հայաստանում հաստատվել է հատուկ ռեժիմ' խնայողական: Թե հատկապես որն էր երկրում իբր հատուկ ռեժիմ մտցնելու բուն նպատակն ու իմաստը՝ հնչող կարծիքները տարբեր են. ոմանք այս հանգամանքը պայմանավորում են բանակի համար անհրաժեշտ նյութական միջոցներ հայթայթելու, ոմանք' յուրատեսակ PR կազմակերպելու, մեկ ուրիշներն էլ' ասենք Արևմուտքի' Հայաստանի կառավարության նկատմամբ բանեցրած ճնշումների հետ' մատնացույց անելով այն, որ, եթե Հ. Աբրահամյանի կառավարությունը չգնար «կատաֆալկաներ» կրճատելու ճանապարհով, այլևս կարող էր արևմտյան դրամաշնորհների, վարկերի ու էլի նման հաճելի բաների հույս չունենալ:

Համենայնդեպս, ինչպիսի նախապատճառ էլ նախաձեռնությունն այս ունենա, ում մտահղացումն էլ լինի, ակնհայտ է այլևս, որ այն տապալվեց, վերածվեց կատարյալ խեղկատակության, երբ «խոշոր շնաձկների» վրա կենտրոնանալու փոխարեն' մարդիկ սկսեցին ժողովրդին քերել, հասարակներիցս պահումներ անել, սոցփաթեթներ կրճատել և այլն: Մինչդեռ, ինչպես հիմա կհամոզվեք, կյանքը վերնախավում եռում է, շվայտությունը' եփում, իսկ խնայողական ռեժիմի մասին շշուկներն էլ մեր հարուստներից շատերը քմծիծաղով են ունկնդրում:

Այն, որ ՀՀ Ազգային ժողովը վաղուց իրենից ներկայացնում է ոչ այնքան օրենսիր մարմին, որքան ահռելի թվով մուլտիմիլիոնատերերի մեկտեղման վայր, հանրահայտ է. ուրիշ ոչ մի տեղ չես կարող տեսնել իրար գլխի հավաքված թվով այսքան շատ գործարարների:

Առավել հետաքրքրական է, սակայն, այն, որ, ինչպես պարզվում է, մինչ ժողովուրդը, կքած ֆինանսական հոգսերի տակ, մի կերպ սեփական գոյությունն է քարշ տալիս' «օրվա հացին՝ կակա ասելով», մեր գործարար երեսփոխաններից Արկադի Համբարձումյանն (առավել հայտնի «Դերժավայի Արկադի» անունով), օրինակ, անհայտ ծագման միլիարդներ է նվեր ստանում, զարգացնում իր բիզնեսներն ու անկասելիորեն անհատակ ունեցվածք կուտակում:

Նրա' Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած սեփական եկամուտների և ունեցվածքի մասին բարբառող հայտարարագրից, մասնավորապես, պարզում ենք, որ գործարար պատգամավորը նախորդ տարի 106 միլիոն 200 հազար դրամով հողամաս է գնել, իսկ 6 միլիոն դրամով՝ Toyota Land Cruiser Prado 2.7 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա հանձնել է 732.2 միլիոն դրամ և 644.9 միլիոն դրամ փոխառություններ, որոնք հարկային տարվա վերջում դարձել են համապատասխանաբար 1.6 միլիարդ և 605 միլիոն դրամ:

Արկադի Համբարձումյանը նախորդ տարի հայտարարագրել է 5 միլիոն 236 հազար դրամ: Պատգամավորը 2015 թվականին եկամուտ է ստացել աշխատավարձից և նվիրատվությունից: Նրա աշխատավարձը կազմել է 6.7 միլիոն դրամ, իսկ ահա նվեր է ստացել 1 միլիարդ 250 միլիոն դրամ: Այն, որ նման հայտարարագրերը երբեք էլ աչքի չեն ընկել իրենց օբյեկտիվությամբ, կարծում ենք' առանձնակի ապացույցների կարիք չունի. որպես կանոն' դրանցում տեղ գտած տվյալները կտրուկ տարբերվում են իրական պատկերից ու նպատակ ունեն հասարակությանը մոլորության մեջ գցելու: Բայց այս ողջ բառակույտում մի չափազանց ուշագրավ հատված կա. աստղաբաշխական նվերի մասին բարբառող տողն է: Տեսնես ո՞վ է այդ լայնասիրտ, առատաձեռն մարդը, որ միլիրադ է նվիրում մեկին, ով արդեն վաղուց միլիարդատեր է: Մի՞թե իմաստ ունի միլիարդատիրոջը միլիարդ նվիրելը…

Ասենք ավելի հետաքրքրիր չէ՞ր լինի, արդյոք, եթե այդ բարի մարդը սույն միլիարդը գործածեր շատ ավելի մարդասիրական նպատակներով, քան այս մեկն է, ավելի խոհեմ չէ՞ր լինի արդյոք, որ ասենք զոհված ազատամարտիկների ընտանիքների կարիքներին նվիրաբերեր այս' մոտ 30 միլիոն դոլարի հասնող գումարը, քան տար մեկին, ում մի քանի շաբաթվա եկամուտն է այդքան կազմում…

Միակ եզրակացությունը, որ մարդ կարող է անել' սույն փաստերը աչքի տակ ունենալով, այն է, որ մեր երկիրը շարունակում է մնալ անհավասար կոնտրաստների երկիր, ուր սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը հասցված է ծայրհեղ մակարդակի: Եթե Հովիկ Աբրահամյանը բուռն ցանկություն ունի այս երկիրը երկիր դարձնելու, խորհուրդ կտայինք' նախևառաջ կապեր հաստատի այն մարդկանց հետ, որոնք սիրում են առատաձեռն նվերներ անել մեր ՀՀԿ-ական օլիգարխներին. կարող է պատահի գութները շարժվի ու մի երկու «կոպեկ» էլ բյուջեին նվիրատվություն անեն, թե չէ' հո էս ժողովուրը մեջտեղից չի «ճղվելու»…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված