Մոուրինյուի տրանսֆերային նոր նպատակը
Սպորտ
ժոզե Մոուրինյուն դեմ չէ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին տեսնել մանչեսթերյան թիմում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հետաքրքրված է Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը` կողմերը լավ հարաբերություններ պահպանել են «Չելսիում» համատեղ աշխատանքի շրջանից:
Այժմ պորտուգալացի մասնագետը փորձում է պարզել` պատրա՞ստ է արդյոք «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
Նշենք, որ Մոուրինյուի տրանսֆերային գլխավոր նպատակը շարունակում է լինել Պոլ Պոգբան, ում տրանֆերը անգիացիների համար կարժենա 100 մլն ֆունտ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու