«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Ռուս-ադրբեջանական համաձայնություն՝ ընդդեմ Հայաստանի

Վերլուծական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու բացահայտեց մի շարք իրողություններ, որոնց մասին անցած շաբաթներին մամուլը հետևողականորեն գրում էր։ Ակնհայտ դարձավ, որ ԵԱՀԿ մինսկի խմբի հավաքական ջանքերից բացի գոյություն ունի նաև ռուսական նախաձեռնություն, որի մեկնարկը տրվել է Սանկտ Պետերբուգում հունիսի 20-ին տեղի ունեցած Վլադմիր Պուտին-Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից առաջ կամ հետո։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի ունեցածը որևէ կապ չունի Վիեննայի գործընթացի հետ։ Պատահական չէ, որ երեկ Բաքվում Լավրովն ու Մամեդյարովը խոսում էին միայն պետերբուրգյան հանդիպման և համաձայնությունների մասին։

Ենթադրվում էր, որ Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում: Այս նախաձեռնությունն, ըստ ամենայնի, գալիս է արևմտյան միջնորդներից և նպատակ ունի կանխել ռուսական սցենարը։ Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իր ռուսաստանցի գործընկերոջ ներկայությամբ ասել է, որ երկու երկրի նախագահների նոր հանդիպման հարցը կլուծվի, երբ Լավրովը Երևանի ու Բաքվի բանակցությունների մասին զեկուցի Վլադիմիր Պուտինին։

Բաքուն Մոսկվային պարզ ասում է՝ «բան ես խոստացել՝ կատարիր խոստումդ»։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն իր հերթին սենսացիոն հայտարարություն է արել. «Ղարաբաղի հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ, սակայն մանրամասները դեռ վաղ է բացահայտել»,- ասել է Լավրովը։ Հայտարարությունը սենսացիոն է հատկապես քառօրյա պատերազմի համատեքստում, երբ հակամարտության կողմերի դիրքորոշումներն ավելի են կարծրացել։ Ալիևը Ղարաբաղը տեսնում է միայն Ադրբեջանի կազմում, Սերժ Սարգսյանն այս տարբերակը կտրականապես բացառում է։ Ասել կուզեմ, որ հիմա, այս պահին ավելի իրատեսական է ոչ թե կարգավորման, այլ պատերազմի վերսկսման հեռանկարը։

Լավրովը խոսում է պետերբուգյան ինչ-որ համաձայնույթունների մասին, որոնք ըստ նրա, երեք նախագահները չեն հրապարակում՝ դիվանագիտական էթիկայից ելնելով։ Իմ ընկալմամբ՝ առկա է ռուս-ադրբեջանական որոշակի համաձայնություն, ինչի մասին, ի դեպ, ռուսական մամուլը գրել է։

Ըստ ամենայնի՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հենց այս խնդիրն է քննարկվել։ Խոսքը թերևս վերաբերում է նրան, որ Ռուսաստանն Ադրբեջանին խոստացել է 1-2 շրջանի վերադարձ, եթե Բաքուն համաձայնի մաս կազմել եվրասիական ինտեգրացիային։

Սանկտ Պետերբուգից սկսած՝ Մոսկվան փորձում է Հայաստանին հարկադրել այս լուծումը, բայց կարծես թե հանդիպում է Երևանի դիմադրությանը։ Մեր իշխանություններն այնքան համարձակ չեն, որպեսզի հրապարակավ ընդդիմանան ռուսական նախաձեռնությանը, սակայն շեշտը դնում են այն հարցերի վրա, որոնք առաջնային են ոչ թե Ռուսաստանի, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահների կամ նրանցից երկուսի համար։

Մինչ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ոչ ադեկվատ, անատամ արձագանքներ են տալիս Լավրով-Մամեդյարով ասուլիսին՝ Հայաստանի նախագահը, ԱԳ նախարարը առանձնապես կարևորում են հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և այլն։ Այսինքն՝ մերոնք խոսում են այն լեզվով, որը դուրս է Սանկտ-Պետերբուրգի քննարկումներից ու հասկանալի է արևմուտքի համար։ 

Ռուսաստանը շուրջ 5 մլրդ դոլարի սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին և շարունակելու է մատակարարել։ Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին՝ տարածքային զիջումներ պարտադրելով Հայաստանին։ Հուսամ՝ մեր իշխանությունները կընդդիմանան Մոսկվայի ցանկություններին և քաղաքական ինքնասպանության չեն դիմի։ Այդ պարագայում Ռուսաստանը գուցե Ադրբեջանին հրահրի նոր պատերազմի, եթե, իհարկե, արևմուտքին չհաջողվի կասեցնել ռուսական նախաձեռնությունը։ Այնպես է ստացվել, որ թղթի վրա մեր դաշնակիցը Ռուսաստանն է, սակայն այսօր մեր իրական դաշնակցի դերում արևմուտքն է, որը կարող է կանխել ռուս-ադրբեջանական հակահայ համաձայնությունը կամ նոր պատերազմի վերսկսումը։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված