US Open-2016-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է` 46,3 միլիոն դոլար
Սպորտ
Մեծ սաղավարտի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը կկազմի 46,3 միլիոն դոլար: Այս գումարը ռեկորդային գումար է թենիսի պատմության մեջ: Մենախաղի հաղթողները ստանալու է 3.5-ական միլիոն դոլար, իսկ եզրափակիչի մասնակիցները՝ 1.75 միլիոն: Զուգախաղի հաղթողները կհարստանան 625 հազար դոլարով: Այս մասին տեղեկացնում է US Open-ի պաշտոնական կայքը:
Գումարը՝ նախորդ US Open-2015-ի համեմատ աճել է 10 տոկոսով: Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը Նյու Յորքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու