Դիեգո Մարադոնան` Բոլիվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու
Սպորտ
Դիեգո Մարադոնան կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի: Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր մարզիչ է փնտրում հավաքականը գլխավորելու համար:
Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլիվեր Ռոչան արդեն նշել է, որ հավաքականը գլխավորող մարզիչների ցուցակում ամենահավանական թեկնածուն Մարադոնան է: Արգենտինացու գործակալն արդեն դիմել է Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիային և առաջարկել իր հաճախորդի ծառայությունները: Այս մասին գրում է Clarin-ը:
Բոլիվիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խուլիո Սեսար Բալդիվյեսոը հեռացվել էր պաշտոնից Ամերիկայի գավաթի խաղարկությունում թիմի անհաջող ելույթների պատճառով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու