300 մլն դրամի խախտում է հայտնաբերվել սոցփաթեթներով հանգստի մեկնելու մասով
Հասարակություն
Այսօր Կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ սոցփաթեթներից հանգստի բաղադրիչի կասեցման հարցին, որը մեծ դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում: Նիստի ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ոլորտում չարաշահումները պետբյուջեին հասցրել են շուրջ 300 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Նա նշեց, որ Հայաստանում ու Արցախում սոցփաթեթի շրջանակում ներառված է եղել 69 զբոսաշրջային օպերատոր, որից միայն 7-ում է Վերահսկիչ պալատն ուսումնասիրություն կատարել:
Զաքարյանի խոսքով' որոշ տուր-օպերատորներ լիաժեք չեն կատարել հյուրանոցներում իրենց պարտավորությունները, բյուջեից ստացած գումարները ծախսել են այլ նպատակներով:
«Սոցփաթեթից օգտվել են ոչ շահառու անձինք, այնպիսի տուր-օպերատորներ են սոցփաթեթի ծառայություններ մատուցել, որոնք, սակայն, հաշվառված չեն եղել սոցփաթեթի մեջ»,- նշեց Իշխան Զաքարյանը:
Նրա խոսքով` Ծաղկաձորում 21 հանգստյան տներում եւ հյուրանոցներում հայտնաբերել են 128 մլն 681 հազար դրամի խախտում: Ջերմուկի 13 հանգստյան տներում հայտնաբերվել է 62 մլն 437 հազար դրամի խախտում: Դիլիջանի 7 հանգստյան տներում՝ 43 մլն 490 հազար դրամի խախտում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ