Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկել է հետագա անելիքները Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ Մեկ օրում բացահայտվել է 174 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ տվյալները Տեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասին Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահին Միջադեպ Էրդողանի կնոջ և Մակրոնի միջև. Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը՝ Թրիփի վերաբերյալ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետ ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալության տեսանյութում բարձրացված մտահոգությունները 

Սարի թաղում մթնոլորտը բավականին քաղաքական էր. Նիկոլ Փաշինյան (ուղիղ միացում, թարմացվում է)

Հասարակություն

01:00

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերադառնալով Սարի թաղից, ասաց որ այնտեղ իսկապես լարված իրավիճակ է եղել՝ այս պահին հարաբերական հանգիստ է: Այս բախումով քաղաքացիները իրենց զորակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» տղաներին: Պատգամավորի խոսքերով այնտեղ բարիկադներ կան և լարվածությունը մեծ է, սակայն զրույցներից հետո պայմանավորվել են, որ երկուստեք կաշխատեն, որ բախում տեղի չունենա: Բերման ենթարկվածներ չկան, չորս վիրավոր ոստիկան կա. մեկ ոստիկան գլխի վնասվածք ունի:

23.45 

Ակցիայի մասնակիցները հայտարարություն արեցին.

Կանայք, քույրեր, մենք բոլորս պետք է մնանք այստեղ: Մնանք և աջակցենք ներսում գտնվող, թե´ տղաներին, և թե´ ոստիկաներին: Մենք պետք է մնանք ու ցույց տանք, որ մեր ժողովրդի հետ ենք: Մենք թույլ չենք տալու արյունահեղություն: 

Մենք պահանջում ենք իշխանություններից` կա´մ հաստատել, կա´մ հերքել` արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ռուսաստանից Հայաստան է ժամանում «Ալֆա» ջոկատ:

22:05

«Մոտ 1.30 ժամ առաջ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Քաղաքացիները փորձել են գալ և մտնել դեպի գրավված ՊՊԾ գունդ տանող պահպանվող տարածք: Ոստիկանները թույլ չեն տվել: Քաղաքացիները քարեր ու այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Չորս վիրավոր ոստիկան կա: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վնասվածքները հրազենային չեն», - լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով փոխոստիկանապետ Սամվել Հովհանիսյանի հետ մտել էր պահպանվող տարածք:

Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը փոխանցեց, որ բերման ենթարկվածներ չկան:

«Վարուժան Ավետիսյանը, երբ ասել է, որ կրակոցներով ողջունում են քաղաքացիներին, դա վերաբերվել է Սարի թաղում ոստիկանների հետ բախումներ սկսած քաղաքացիներին»- ավելացրեց պարոն Փաշինյանը:

21:10

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են լսվել, որից հետո շտապօգնության երկու մեքենա դուրս եկավ ՊՊԾ գնդի հարակից տարածքից:

Քաղաքացիները բուռն կերպով արձագանքեցին տեղի ունեցածին, սկսվեց քաշքշուկ:

Որպես «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ ներկայացած անձինք հայտարարեցին, որ իրենք խոսել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, զինված խմբի կազմում ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցող Վարուժան Ավետիսյանի հետ, և վերջինս իրենց ասել է, թե որևէ գրոհ չկա և իրենք պարզապես օդ են կրակել՝ ի պաշտպանություն ոստիկանության պատնեշի մոտ հավաքված անձանց:

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը ևս հաստատեց, որ ոստիկանական ուժերի գրոհ չի եղել:

Այս պահին ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին հետ քաշվել իրենց դիրքերից:

20:11

Մոտ մեկ ժամ առաջ՝ ըստ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի, «Սասնա ծռեր» խումբը՝ որը գրավել է Ոստիկանության ՊՊԾ գունդը, պետք է հանդես գար հայտարարությամբ, բայց դեռ ոչ մի նորություն չկա:

14:15

Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց, որ ինքը ցանկանում է հանդիպել Սասնա Ծռեր խմբի անդամների հետ, խոսել ոստիկանապետի կամ նրա տեղակալի հետ, սակայն ապարդյուն: «Արդեն երրորդ անգամն է դիմել եմ անդամներին տեսնելու համար, սակայն ոչ մի գնահատական չի տրվում իմ պահանջին: Այս ռեպրեսիաները դատապարտելի են և հենց այնպես չեն արվում: Սրա հեղինակը Սերժ Սարգսյանն է: Այս ապօրինությունները հրահանգվում են Սերժ Սարգսյանի կողմից»,- ասաց Փոստանջյանը: 

Իրավիճակը Խորենացի փողոցում շարունակում է մնալ հանգիստ: Բեռնատարներով կազմված պատնեշից այն կողմ հնարավոր չէ տեսնել, թե ինչ է կատարվում: 

13:30-14:00

ԼՈՒՐԵՐ.com-ը շարունակում է ներկայացնել իրավիճակը Խորենացի փողոցում: Այս պահին փողոցում է գտնվում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նախ նշեց, որ բանակցությունների ընթացքի մասին որևէ տեղեկություն չունի: Փաշինյանի խոսքով, եթե բանակցող կողմերից մեկը Ժիրայր Սէֆիլյանն է, ապա առաջանում է մեկ խնդիր՝ նա չի տիրապետում ամբողջ ինֆորմացիային: 

«Թե ինչքանով կարելի է դա համարել բանակցություն, այլ գնահատականի հարց է: Ես խնդիրը տեսնում եմ նույն կերպ. հանրությունը, քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բացառեն ուժային լուծումները: Ես այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ և առաջարկել եմ՝ խորհրդարանական որևէ ֆորմատով այս հարցը քննարկման առարկա դարձնել: Նա խոստացավ մտածել այդ մասին, սակայն այնքան էլ ոգևորված չէր: Ինձ անհանգստացնում է այն, որ իրադարձությունների զարգացման և տեսլականների մասին խոսում է միայն ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը: Եթե մենք պետք է իրավիճակը գնահատենք քրեական որևէ հոդված բացելով կամ ցիտելով՝ նշանակում է՝ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում և հասկանում տեղի ունեցածի դրդապատճառները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

12։45

Խորենացի փողոցից «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իշխանությունները իրեն վստահեցրել են, որ բանակցությունները խզված չեն։ «Ես ուզում եմ հավատալ այն հավաստիացումներին, որ բանակցությունները խզված չեն, սակայն գտնում եմ, որ եթե խզված չեն, ապա չպետք է իրադրությունը սրման գնա։ Ես սպասում եմ, որ տղաների հեռախոսային կապը վերահաստատվի։ Ես պահանջում եմ, որ այդ հեռախոսակապը լինի։ Հավաստիացումներ արվել են, որ բանակցությունները խզված չեն։ Իսկ կապի վերականգնման հետ կապված հավաստիացումներ չեն արվել»,- հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը։ 

12:10

Այս պահին խորենացի փողոցում է գտնվում Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պավլիկ Մանուկյանի և մյուս տղաների հեռախոսները արգելափակելը գնահատում է բանակցությունների շարունակման առումով ոչ նպաստավոր քայլ: 

«Դուք գիտեք, որ սկսվել են բանակցություններ, բոլորդ էլ գիտեք: Երեկ այդ բանակցությունները շարունակվել են: ԱԱԾ ղեկավարության կողմից պահանջ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Ես երեկ հանդիպել եմ Ժիրայր Սէֆիլյանի, «Սասնա ծռեր» խմբի անդամների, ԱԱԾ ղեկավարության հետ: ԱԱԾ ղեկավարությանը առաջարկ-պահանջ է ուղղել խմբի անդամներին: Սէֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի տղաներին փոխանցել եմ ԱԱԾ ղեկավարության առաջարկ- պահանջը: Այս պահին չեմ ասի՝ ինչ պահանջ, քանի որ դեռևս բոլոր քայլերը ցույց են տալիս, որ նրանք բանակցությունները խզում են: Մինչև 100 տոկոս վստահ չլինեմ, որ բանակցությունները խզվում են՝ մանրամասներ չեմ ասի: Ես փոխանցել եմ առաջարկ-պահանջը, տղաներն ասել են, որ այդ պատասխանը կտան այսօր ժամը 19:00-ին:

Այս պահին երրորդ տարբերակը էական չէ, քանի որ դեպի խզում է գնում: Այս պահին էականն այն է, որ մենք մինչև երեկ փակուղում չենք եղել, իսկ այսօր...: Ես փոխանցել եմ ԱԱԾ ղեկավարությանը ուղղված տղաների հավաստիացումը, որ իրենց առաջարկ- պահանջի պատասխանը կտան այսօր երեկոյան: Նրանք դա ընդունել են շատ հանգիստ և կսպասեն պատասխանին: Ես որպես միջնորդ, այս պահին չեմ կարողանում կապ հաստատել տղաների հետ, հետևաբար, չեմ կարաղանա ԱԱԾ-ին փոխանցել տղաների պատասխանը: Ես կես ժամ եմ տալիս՝ իմանալու բանակցությունները խզված են, թե՝ ոչ»,-մանրամասնեց Ալեք Ենիգոմշյանը և հավելեց՝ եթե մինչև ժամը 19:00-ը չստանա պատասխան զինված խմբի անդամների կողմից, կփաստի, որ իշխանությունները խզում են բանակցությունները և գնում են առճակատման:

Նա նշեց, որ առայժմ Ժիրայր Սէֆիլյանը ևս բանակցությունների մաս է կազմում: 

11:00

Այս պահի դրությամբ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հարաբերական անդորր է։ Սակայն տեղեկություններ են հրապարակվում, թե ոստիկանությունը գրոհ է սկսելու։ ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց կապ հաստատել ՊՊԾ-ն գրավածների հետ։ Մեզ հետ զրույցում գնդում գտնվող Պավլիկ Մանուկյանն ասաց, որ չի կարող որևէ բան խոսել, քանի որ այդ դեպքում իր հեռախոսը կարգելափակվի, իսկ այն անհրաժեշտ է բանակցությունների համար։ Իսկ Վարուժան Ավետիսյանի հեռախոսահամարն ընդհանրապես արգելափակված է։

08.00-08.30

Խորենացի փողոցի մերձակայքում է եղել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ով «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան նշել է, որ առայժմ գրոհի կամ որեւէ այլ գործողության չեն նախապատրաստվում:

07.00

Շարունակում է փակ մնալ Խորենացի փողոցը: Իրավիճակն ու պահանջները նույնն են: Ինչպես հայտնի է, զինված խումբն ի սկզբանե առաջ է քաշել երկու պայման։ Առաջինը՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակում, երկրորդը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական: Սակայն, երեկ պարզվեց, որ Սէֆիլյանը երրորդ տարբերակ է առաջարկել։ Սկզբում գաղտնի պահվող տարբերակը Սերժ Սարգսյանի հետ բանակցելու՝ Սէֆիլյանի պատրաստակամության մասին էր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է չկայանալ 2027 թվականինՍրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործումԶելենսկին հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնիի հետ կարևոր հանդիպման մասինՍա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցելBloomberg․ ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովի անցկացումը հայտնվել է անորոշության մեջՌոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկել է հետագա անելիքներըՊենտագոնի ղեկավարը չեղարկել է Իսրայել կատարելիք այցը Կիմ Չեն Ընն այցելել է Կումսուսան պալատ Կիմ Իր Սենի հիշատակի օրըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾՄեկ օրում բացահայտվել է 174 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ տվյալներըՏեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասինՓորձագետը բացատրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի տապալման պատճառներըՌյուտե. ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային ներուժի ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար»Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահինՄիջադեպ Էրդողանի կնոջ և Մակրոնի միջև. Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը՝ Թրիփի վերաբերյալ«Ահա դրա համար էլ ես նրան սիրում եմ». Թրամփ Տնտեսագետը գնահատել է՝ կհասնի՞ արդյոք դոլարի փոխարժեքը 100 ռուբլուԱՄՆ նախկին ԿՀՎ տնօրենը նշել է ժամանակակից պատերազմում հաղթելու երեք հիմնական պայմանԹրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալության տեսանյութում բարձրացված մտահոգություններըՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 903 անօդաչու սարք և ութ կառավարվող ավիառումբ«Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրաԱբովյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին աջակցող քաղաքացիներինՍիրիայի առաջնորդը բանակցություններ կվարի Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներումԵվրախորհրդարանում սկանդալ է բռնկվել Ուկրաինայի հարցով Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործինԹրամփը կարծում է, որ Դանիային Գրենլանդիան պետք չէCNN․ Հեգսեթը կայցելի Իսրայել՝ քննարկելու Անկարայի և F-35 կործանիչների հարցըՍիրիայի առաջնորդը բանակցություններ կվարի Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներումԹուրքիան ուսումնասիրում է «Կապույտ հոսք» գազատարի վրա հնարավոր հարձակման մասին տեղեկություններըՄիջազգային իրավունքը սակարկման առարկա չէ․ քննադատություն՝ Բաքվի գործողությունների մասին․ ԳալստյանՌուս ռազմական փորձագետը կոչ է արել հարվածներ հասցնել Եվրոպայի ռազմական գործարաններինԴատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներՍպերցյանը կnրծանե՞g իր կարիերան «Ալ-Ահլի» տեղափոխվելով. Կոլոսկովի մեկնաբանությունը Երևանում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի․ նա տեղափոխվել է ԲԿYnet․ Հայոց ցեղասպանության ճանաչումը խոր ճեղք է բացել Իսրայել–Ադրբեջան հարաբերություններումՄասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցումՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա Հայ–իրանական առեւտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանին էր պատկանում. ինչո՞ւ չստացվեց համագործակցությունըՕդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանովՄադյարը հույս ունի հանդիպել ԶելոնսկիինԽոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս էՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը
Ամենադիտված