Լևոն Մկրտչյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ
Գիտություն և Մշակույթ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում, որտեղ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև պաշտոնական հանդիպում ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ: Բացի այդ, ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ նախարարը կայցելի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)