Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-«Դինամո» բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» կհյուրընկալի Թբիլիսիի «Դինամոյին»:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է հյուրընկալվող թիմին, ում հաղթանակի գործակիցը 2.20 է, Հայաստանի չեմպիոնների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.30 գործակցով, ոչ-ոքին` 3:
Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 19:00-ին է:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում մերոնք պարտվել էին 0:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու