«Բավարիան» հաստատեց Գյոտցեի տրանսֆերի վերաբերյալ «Բորուսիայի» հետ բանակցությունները
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հաստատել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Մարիո Գյոտցեի տեղափոխության բանակցությունների մասին լուրերը:
«Կարող եմ հաստատել, որ դորտմունդյան կողմի հետ բանակցություններ ենք վարել Գյոտցեի տեղափոխության հարցի շուրջ: Բանակցել ենք նաև գործակալի հետ: Բայց գործարքը դեռևս չի ավարտվել: Նախևառաջ թիմերը պետք է համաձայնության գան տրանսֆերային գումարի հարցի վերաբերյալ: Զարմանալի չէ, որ Գյոտցեն ցանկանում է հեռանալ, նա դեռ 24 տարեկան է և պետք է անընդհատ խաղա»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Նշենք, որ 2013թ. գերմանացի ֆուտոլիստը Մյունխեն էր տեղափոխվել հենց «Բորուսիայից»` 37 մլն եվրոյի դիմաց:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու