Վերադառնալուց հետո ավելի ուժեղ կլինեմ. Ռոնալդու (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Ֆուտբոլիստը Եվրո 2016-ի եզրափակչում ծնկի վնասվածք էր ստացել և ստիված էր եղել խաղը լքել առաջին խաղակեսում:
Ինսթագրամի իր էջում պորտուգալացին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասում է.
«Ողջույն բոլորին: Ցանկանում եմ պարզապես շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին և ասել նրանց, որ վերադառնալուց հետո ավելի ուժեղ կլինեմ: Շնորհակալություն ձեզ: Կեցցե՛ Պորտուգալիան»:
Ռոնալդուն բաց կթողնի Իսպանիայի առաջնության մեկնարկային 2 հանդիպում`«Ռեալ Սոսեիդադի» և «Սելտայի» դեմ, ինչպես նաև Մունդիալ 2018-ի որակավորման փուլի առաջին հանդիպումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու