Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը» Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու Հնդկաստանին Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը 360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնում Նեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցությունները Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներ Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցի Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում 

Պեղումները կրկին ապացուցում են՝ Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել

Գիտություն և Մշակույթ

Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել: Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։ Այս եզրակացությանն են եկել հնագետները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղի տարածքում, Դար լեռան գագաթին պեղումներ իրականացնելու ժամանակ: Վաղ բրոնզեդարյան հուշարձան սրբարան-բնակատեղին սփռված է մոտ մեկ հա տարածքի վրա՝ ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա։ Հուշարձանը պատկանում է Կուր-Արաքսյան մշակույթին: Պեղումներն իրականացվում են «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն»-ի աշրավախմբի կողմից: Ազատելով դարավոր հողը՝ գյուղի մոտ գտնվող լեռան գագաթին ամրոց բնակավայրը հայտանբերվել է դեռ 1998 թվականի հնագիտական պեղումների ժամանակ, իսկ 2004 թվականից ամեն տարի նույն տարածքում պեղումները շարունակվում են' նորանոր բացահայտումներ արձանագրելով:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց արշավախմբի ղեկավար Լարիսա Եգանյանը, հենց այդ ժամանակաշրջանին արդեն հատուկ է եղել բարձր լեռնային շրջաններում բնակեցումը: Այս հուշարձան-բնակավայրն էլ պատկանում է լեռնային շրջանների հուշարձանների շարքին: Մեծ Սեպասարի վաղբրոնզեդարյան շերտը թեև մեծ տարածք չի ընդգրկում, խիստ ավերված է, պահպանված է հատվածաբար, սակայն, բավական հարուստ է դարաշրջանի մշակույթի ուսումնասիրության համար հետաքրքրություն ներկայացնող նյութերով: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակին բնորոշ շատ իրեր են տարածքից հայտնաբերվել՝ հիմնականում խեցեղեն: Տարածքում հայտնաբերվել և դեռ հայտնաբերվում են կարասներ, թասեր, գավաթներ, խուփեր, օջախների հենակների բեկորներ, նետասլաքներ և այլն: Գտածոների մեջ կան նաև ոսկրե գործիքներ:

«Այստեղ կիրառվել է շատ հետաքրքիր կառուցողական սկզբունք՝ դարավանդացում՝ կառուցվել են առանձին հարթակներ՝ դեպի լանջը իջնող և ամեն մի հարթակի վրա' կառույցներ»,-նշում է Լարիսա Եգանյանը:

Անցյալ դարի 80-ականներին մոտակա դաշտերը ոռոգելու համար լեռան գագաթին ջրամբարի կառուցման պատճառով հիմնովին ավերվել է հնավայրի արևմտյան կեսը: Հենց այդ շինարարության պատճառով ոչ միայն ավերվել են հնագիտական շերտերը, այլ նաև խառնվել՝ բրոնզեդարյան, միջնադարյան և անտիկ շրջանի շերտերը:

Մեծ Սեպասարում իրականացվող պեղումներն ապացուցում են, որ վաղ բրոնզի դարաշրջանում բարձր լեռնային, շրջապատի նկատմամբ գերիշխող դիրքը՝ երկրագործության ու անասնապահության զարգացման համար նպաստավոր կլիմայական պայմաններ ունեցող սարի գագաթին՝ հարթության վրա, եղել է բնակավայր: Պահպանված պատերի, դրանցով կազմված անկյունների, ինչպես նաև սալահատակի որոշ հատվածներ թույլ են տալիս փաստել կացարանների ուղղանկյուն ձևի մասին: Համաժամանակյա հուշարձանների նյութերի հետ համադրելով կարելի է եզրակացնել, որ խեցեղենը թվագրվում է Կուր-Արաքսյան մշակույթի վերջին փուլին:

Հայտնաբերված գտածոներից արշավախումբը եզրակացնում է, որ կառույցը եղել է պաշտամունքային: «Գոյություն ուներ նման ծես, որ զոհաբերությունից հետո զոհաբերության անոթները թողնում էին, քանի որ եթե պաշտամունքային կառույց էր, ապա դա Աստծունն էր ու զոհաբերության ամեն ինչը թողնում էին այդտեղ, այդ թվում նաև' անոթները, խեցեղենը և այլն»,-նշեց Լարիսա Եգանյանը:Հայտնաբերված գտածոները վկայում են՝ Սեպասարում հիմնականում երկրագործական ծեսեր են կատարվել: Տարածքում կատարվել է նաև գայլերի զոհաբերության ծես: Գայլի զոհաբերությունը կապվում է հողի պաշտ անմունքի հետ, համարվել է անդրշիրիմի ներկայացուցիչ: Զոհաբերվել է 7 գայլ, որը ևս խորհրդանշական է: «Յոթը ավարտման փուլ է՝ յոթով ավարտվել է այն փուլը, երբ գայլն էր աստվածություն և պաշտամունքի առարկա»,-նշեց Լարիսա Եգանյանը փաստելով, որ ամենայն հավանականությամբ տարածքում ապրել են հնդեվրոպական ցեղի ներկայացուցիչներ:

Отображается файл

Խոսելով հետագա պեղումների մասին՝ արշավախմբի ղեկավարը փաստեց' քանի որ Սեպասարի տարածքն ավերված է, ապա արշավախմբի պեղումներն այստեղ սկսվել են որպես փրկարարական, որպեսզի ավերված մասերից հնարավոր լինի ինչ-որ բան փրկել: Այդ իսկ պատճառով պեղումները դեռ շարունակվելու են տարածքում նաև հաջորդ տարի:

Արմենուհի Մխոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. Փաշինյան
Ամենադիտված